Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՑԱԿԵՐ ՓԵՇԸ։


Անիրավ աշխարքն՝ ախր ո՞վ չգիտի.
Որ լավ շորին միշա գըլուխ վեր բերի

Մեկ սարում, չոլում մեծացած օմքին,
Որ դեռ չէր խաբար աշխարքի բանին,
էկավ մեկ քաղաք, չունքի հարուստ էր,
Տեսավ ամեն մարդ որ զարդարված էր,
Ինքն էլ սկսեց խասից, ղումաշից
Մեկ ձեռք շոր կարիլ, ու ոսկու թելից
Յախեն էլ կարիլ։ Տեսնողի աչքը
10 Հետը գնում էր, ու նրա փառքը
էնպես մեծացավ, որ մեծ ու պստիկ
Ո՛չ ցերեկն էին տալիս նրան մարդիք
Ո՛չ գիշերն հանգիստ, ու տանը թողում։
Հացի կանչում նրան, իրար ձեռից խլում։
Չունքի փալանը նոր էր ու թազա,
Ո՞վ չէր տալ պատիվ նրան համեշա։
Նա լսել էր, որ քաղաքի մարդը
Հացի քոռ կըլի, ու էս մոհբաթը
Որ տեսավ, մտքումն խիստ շատ զարմացավ։
20 Հրեշտակ են նրանք, էնպես իմացավ։
Քիչ էր մնացել, իր էլած խելքն էլ
Տանիլ տա. ջեբն հո՝ վաղուց դարդակվել։
Շատով զգաստացավ, խելքը ժողովեց,
«Մեկ փորձեմ սըրանց, մտքումը ասեց,
                 Ու շորը փոխեց։
Քիչ քիչ գդակի փոստն դուս էկավ ծերիցը,
Մաշկի տակն էլ կախ մնացել կրընկիցը։
Չուխի հո՝ ամեն մեկ թևն ու յախեն
էնպես գզգզվել, քըձըձվել ամեն,
30 Որ ուսերն ու լաշն բաց էին մնացել։
Հազար կարկատան քամակին կըպել։
էլ ո՞վ էր գիժը, որ հաց տար նրան,
Բարի լիս տալն էլ ամոթ էր իրան։
Էս փորձն որ տեսավ, խելքը տեղն էկավ,