Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Քիչ քիչ ոտ ու գլուխ նորեց, զուգվեցավ,
Տեսնողն անկաջի տակը քորելով,
Ուսերն քաշելով, քուցին անելով,
Տեսավ նրա աչքը որ լիս ա էկել,
Սկսեց սուփրեն նորեն բաց անել։
40 Ինչ տուն որ նրան սըֆթա կանչեցին,
Հետն էլ շատ ղոնաղ, մեծ մարդիք կային։
Սուփրեն որ նրանք բաց արին, նստեցին,
Հաց ու կերակուր առաջներն դըրին։
Ամենն էլ իր ձեռն ամանին տվեց,
Փորը հո վաղ էր նրանց անում վեց վեց։
Աման ու բերան ճամփեն բաց արին.
Մեր նոր ղոնաղին հըլա մտիկ չարին։
Քանի շիլափլավն տաք տաք էր դրած,
Տոլմեն, խաշլամեն, որ դեռ չէր էկած,
50 Հանկարծ մեկի աչքն ընկավ նըրա վրա.
Տեսավ որ փեշն է ձեռին բռնել նա,
Ամանի պռնկին դընում ու ասում,
«Փեշ՝ հաց կեր, քեֆով, ի՞նչ ես վախենում,
Քեզ են էս պատիվն տալիս էս մարդիք,
Ինձ հո չեն սիրում էս շատ պատվելիք։
Կե՛ր ու գլուխըդ ա՛ռ, փախչինք սրանցից։
Թե չէ՝ տըված հացն կառնին մեզանից.
Դու որ կտրատվիս, ոչինչ դարդ չունիմ,
Ես կմնամ ցխումն, էստուց ես փախչիմ.
60 Մարդին մարդ շինողն որ շորն է էլած,
Գնա՛նք մեր սարը, անիծվի էս հացն։ —