Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԾԱՌԵՐՆ ՈԻ ԿԱՑԻՆԸ։


Ծառերն որ մեշումն խիստ շատ զվիրն էկան
Կացնի ձեռիցը, ու էլ չիմացան,
Ի՞նչ անեն, իրանց գլուխը պահեն,
Խորհուրդ արին, մեկ ճար իրանց անեն։
«Կացինն ինչ զատ ա, որ մեզ քյար անի»,
Ձեն տվեց նրանց՝ մեկը ծառերի։
«Մենք որ կոթ չտանք, կացինը կարա՞
Մեզ վնաս տա, կամ հեչ մեզ մոտանա»։
Թո՛ղ իմացողը ինքը իմանա,
10 Ու նհախ տեղը կացնի կոթ չտ՛ա։
Թե չէ սկիզբը իրան կկտրի,
Հետո փոշմանիլն բանի պետքը չի՛։