Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԲԱՔՄԱԶ (ԲԱԴԱԳ) ԾԱԽՈՂՆ ՈԻ ՍԱԼԴԱՏԸ։


Սալդաթի մեկը մեկ դուման մտավ,
Բաքմազ կուզեր նա առնի, ու տեսավ,
Ծախողի մեկ աչքն վաղուց քոռացել,
Ի՞նչ աներ սալդաթն, շատ քիչ էր փողն էլ։
Ընչանք բախկալը՝ իր քոռ աչքովը
Գրվանքա, կշեռք, բաքմազն գդալով
Մեյդան կըբերեր, չափ ու ձև կաներ
Պակասն, ավելին գլխիցն վեր կառներ
Սալդաթի ձեռք փլավ չէր ուտում,
Ուրիշ մարդ էլ խոմ՝ չկար դուքանումն։
10 Մեկ շերեփ լիքը բաքմազ վերցրեց,
էնպե՛ս բախկալի սաղ աչքին խըփեց,
Որ ընչանք նա իր գլուխը լաց կըլեր,
Ռուսվա երեսն ու աչքը կըսրբեր,
Սալդաթն սաղ կճուճ բաքմազն վեր առավ,
էն գնալն էր, որ գնաց, եդ չեկավ։

Բանն ընչանք բանի վերջը կհասնի,
Գողը՝ քարվանը կըտա, կըտանի.
Թե աչքդ էլ քոռ է, սարհեսաբ բանիդ
Կա՛ց, թե չէ էլածն ջուր կդառնա ձեռիդ։