Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՃՐԱԳՈՎ ՄԱՆ ԳԱԼԸ:


Աշխարքիս բանը էսպես էկել ա,
էսպես գնացել՝ մարդ ի՞նչ իր գլուխը լա։
Առաջնի ղադրը մենք չենք իմանալ,
Ընչանք եդինը իրան չի՛ ցույց տալ։
Մեկ գեղում մեկ Հայ սարքար կարգեցին,
Գեղըցիք իրանց բարեբար մարդին
Պատիվ չըտալով, օր չէ՛ր անց կենում,
Որ խանի դռանն, կամ դիվան խանումն
Գանգատ չի՛ անեն, որ նրան փոխի,
10 Իրանց վրա մեկ նոր՝ Թուրք սարքար կարգի:
Խանը խրատեց, նըրանք չիմացան,
Սարքարին փոխեց, ապա դինջացան:
Հավատի դուշմանն ղամշին քամակին
Նոքարն եղևին, ֆառաշն առաջին
Փեդ ու միս արեց, նրանց հոգին առավ,
էլ ո՞ւմ ասեին, մեկն էլ չիմացավ։
Մեկ ծեր մարդ նրրանց գլխին խելք դրեց,
Գիշերն որ էկավ, մոմ վառիլ տվեց,
Բոլոր գեղըցոնցն ու քուչա քուչա՝
20 Սաղ գիշերն էսպես մեծ ու երեխա
Ման էկան, մինչև օրը լուսացավ,
Խանն իր քոշկիցը բոլորը տեսավ,
Որ կանչիլ տվեց, պատճառն իմանա,
Խելոք հալևորն, բան տեսած՝ ուստա։
«Քո գլխին ղուրբան»՝ ծխանին արզ արեց,
«Ասած խրատըդ որ մեզ քյար չարեց,
Ճրագով ընկանք բոլորս տնետուն,
Որ գտնենք մեր հին սարքարի բուսուն.
Սևերես մարդին, ի՞նչ խոսք կըհասնի,
30 Նորն ընչանք չրգա, հինն իմացվիլ չի»:—
Խանն նրանց գլուխը մեկ լավ էլ լվաց,
Ու էլ եդ կարգեց հին սարքարն փոխած։