Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁՈԻ ԳՈՂԱՑՈՂԸ։


Չու գողացողը ձի կըգոդանա.
Թող լսողն գլխին լավ մուղաթ կենա:

Անմեղ երեխի մինն դեռ աշխարք։
Ո՛չ ցավը գիտեր, ո՛չ չարն, ո՛չ բարի,
Ընկած իր քեֆին, իր քաղցր արևի
Ձենն ածվելով միշտ շրջեր տուն, այգի.
Ծառերի տակին ղշերի ձենին
Մայիլ մնացած՝ աչքի տեսածին։
Ով մեկ քաղցր աչքով նայում էր նըրան,
10 Ով մեկ անոշ խոսք հենց դընում բերանն,
էնպես էր կարծում, թե իր ախպերն ա,
Ուզում էր, հոգին հանի, նըրան տա։
Ո՛չ պատժի համը, ո՛չ մեղքի ձենը
Դեռ չէր իմացել, որ պահի ջանը։
Ինչ մերն առում էր, էն էր կատարում,
Նըրա բերնի խոսքն ու ասածն անում։
Հանկարծ մեկ օր էլ հարևանի տանն
Խաղալիս՝ գտավ մեկ ձու նա բիրդան։
Ձու ու երեխա — ի՞նչպես չէր խաբվիլ։
20 Ձուն դըրեց ջեբը, սկսեց քաշվիլ։
Մերն ուրախ ուրախ ձուն ձեռիցն առավ,
Ճակատը պաչեց ու խրրատ տվավ։
«Քո ջանին մեռնիմ, խելոք տղեն էն ա,
Որ դըրսիցը՝ հեչ ձեռը դարդակ չգա։
Էդպես ղայրաթով կա՛ց, չարըդ տանիմ,
Որ ես էլ մի քիչ ախ՝ լավ օր տեսնիմ»։ —
Բայց վա՜յ էն մորը, որ իր երեխին
էսպես խրատի, ծախի իր հոգին։
Երեխի բերանն է՛ն լազաթն ընկավ,
30 Որ գազան դառավ, քանի մեծացավ։
Հանդ ու հարևան, բազեր ու բոստան
Նըրա գող ձեռիցն ամանը էկան։
Դուքան, տուն կտրիլ, ապրանք փախցընիլ,
Փարվան թալանիլ, ճամփորթ սպանիլ,
Փեշակ դառավ նրան։ Ու ազիզ մերը՝
Քանի բերում էր, էնքան իր սերը
Ավելցընում էր, որդուն խըրատում,-
Տեղն էկած վախտը ինքն էլ էր անում։
Բայց ով ուզենա, ֆորի մեջ ընկնի,
40 Գըլուխը կջարդի, կամ ոտն կըկոտրի։