Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա Ռ Ա Ս Պ Ե Լ Ք
ԺԱՆԴ ՓՈԻՇԸ։


Փըշին հարցրրին՝ թե ի՞նչ խեր ունիս,
Որ քարվանի բեռն մոտովդ անցնելիս,
էլ բուրդ ու բամբակ դու չես հարցնում,
Միշտ քաշում, պոկում, բեռն խարաբ անում։
«Խերն ի՞նչ եմ անում», պատասխան տվեց
Անիծած փուշը ու գլուխը ցցեց։
«Խեր ուզեցողը՝ խեր էլ պետք է տա,
Իմ սրտի ուզածն էս չի՛ մեկն էլ ա։
Էնդով ա հենց իմ սիրտըս հովանում,
Որ ուրշի՛ տունն եմ ես էսպես քանդում»։ —
        էսպես տուն քանդող փշեր խիստ շատ կան,
        Երանի՝ նըրանց մեկ օր կրակին տան։