Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՈԽՆ Ու ՍԽՏՈՐԸ։


«Այ թե քոռուղուփ, դու հոտած զատ ես,
Ժանգի պարկի պես լըցվել, տըռզել ես»։ —
Մեկ օր սըխտորը էսպես խոսք լըցեց ,
Խեղճ սոխի գրլխին թուք ու մուր ածեց։
«Կսխքըդ հաստացել, գլուխըդ գիրացել,
Ի՞նչ ես դու էդպես շատ ուռել, փքվել։
Իեչ պտուղ որ ես, քեզ ո՞վ չի գիտի,
Որ ուզում ես՝ թե հենց քեզ տեղ ըլի։
Մարդ քեզ ուտելիս, բերանն ես կըծում,
10 Դանակ դիպչելիս՝ աչքը քոռացնում։
Չեմ գիտում՝ մարդը ախր ի՞նչ լազաթ ա
Քեզանից տեսնում, որ քեզ ցանում ա։
Էլ մարդ ու բոստան հեչ չի՛ մընացել,
Բոլոր գեշ հոտովըդ բռնել, հոտացրել։
Ընչանք չեն եփում, քո աչքըդ հանում,
Դու քո փիս ոտը չես պակասացնում—
— Տօ դու քո Աստվածն՝ ով էլ ինչ ասի,
Խոսքը սազ կըգա, իրավունք ունի»։ —
Սոխը ջուղաբը եդ դարձացրեց, ասաց։
20 է՞դ էր մնացել... փա՛ռք քեզ տե՛ր Աստված.
Որ դու էլ բռեխդ ցրվես ինձ վրա։
Տօ այ անզգամ, հոտած, բեհայա,
էփելիս էլ ա ես հոտս քաշում եմ,
Մարդի բերանը ապականում չեմ։
Որ գլուխը յաս՝ որ խաշի միջումն
էն հոտն ես թոզում, ուտողի բերնումն,
Որ մոտի կանգնողն իրանից գնում,
Սիրտը խառնըվում, ու քյալլեն ծակվում։ —
Գիտես՝ խնամի՝ իմ միտքըս ի՛նչ ա,
30 Ես չեմ ուրանում, իմ հոտըս փիս ա։
Արի՛, դու է, քո չափը ճանաչի՛ր,
Խոսքիս լսի՛ր ու լեզուդ քեզ պահի՛ր։
Երկուսս էլ ունինք էդ պակասությունն
Մենք մերը ծածկենք, ու պահենք թաքուն։