Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԱՂՎԵՍՆ ՍԻ ԳԵԼԸ։


Վա՞յ էն մարդին՝ որ էնպես տեղ ընկնի,
Որ գրի, արզի մտիկ տվող չըլի։
Մարդի՝ սաղ սա՛ղ էլ որ ուտեն, սպանեն,
Մեկ սիրտ չի ցավիլ, կաշին էլ հանեն։

Աղվեսն խորամանկ մեկ ձմեռվան օր
Սոված ման գալիս՝ նա որդիանց որ
Մեկ թուղթ գտավ ճամփին, բերնին որ բռնած՝
Նա ռաստ չէկավ գիլին կատաղած,
Ջանը դող ընկավ, փախչիլ չկարաց,
10 Գլուխ տալով էկավ մեր գիլի առաջն։
Եդ էկած ու կապը կտրած մարդին
Ինչ պետք է չոքիլ ուստի առաջին։
Հազար պարզամիտ ու անմեղ ուստի
Հախիցն վեր կըգա, ով իր բանն գիտի։ —
Դեռ գելն իր իշտահն ատամի տակին
Հազրում էր, որ կնքի աղվեսին,
Սատանի ոտը բարով տալուց եդ,
Թուղթը բաց արեց, կարթաց նրա հետ,
Որ ինչ տեղ գնա, տասը ճուտ ու հավ
20 Տան իրան. էնպես խանն հրաման արավ։
Գիլի փոր, աղիք էն կատուն ընկավ,
Որ էս լսեց։ Տեր աղվեսին ասավ,
«Ֆառաշ չի՞ պետքը, որ հարկն հավաքի,
էգ գործն էլ թո՛ղ դու՝ իմ վզիս ըլի։
Բանը թամամեց։ Երկուսն էլ հասան
Իրանց մուրազին ու ընկեր դառան։
Գալով, զրից տալո՛վ, խորհուրդ անելով,
Հենց էկան, հասան մեկ մեծ գեղի քով,
Աղվեսն մեկ սարի ծերի վրա կանգնեց,
30 Իր գել ֆառաշին տանդրոշ մոտ ղրկեց.
Գելը գիշերն էլ գեղից կփախչի,
Ո՞ւր մնա ցերեկն ու օրը ճաշի։
Ամա հրամանն տեսավ որ ունի,
Դունչն էլ մեկ կես գազ նա բարձր ցցած՝
Մըտավ դեղի մեջն անահ, անկասկած։