Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Գեղ ու գել ու շուն — էն էլ էն սհաթին
էլ ի՞նչ կհարցներ շների ուզբաշին։
Հենց որ բուրգ ու մազ լավ գզգզեցին,
Ու շատն ատամն էլ հասցրեց մսին,
40 Մեր Աղվես խանը սկսեց ձեն տալ,
Տան դրոշը թուղթը տալ ու տուն գնալ։
Խեղճ գիլի հոգին բերանն էր հասել,
Հենց էն կարաց նա Աղվեսին ասել։
«Աստված քո տունը քանդի քո գլխին,
Ինչպես ինձ հասցրիր դու էս սհաթին
         Գլխիդ քար ընկնի՛,
Ի՞նչ թուղթ, ի՞նչ հրաման, կամ ի՞նչ տանուտեր։
Անեծվի՛ քո սոյն, էս ի՞նչ իմ բան էր։
Հազար շուն կան, որ ոչ գրել գիտեն
50 Ո՛չ գրի զորություն, որ ասածս լսեն։
Դուշմանիս չգա, ինչ իմ գլուխն էկավ,
Ով ոխ իմանա էս իմ դա՛վն ու ցավ,
Խ՛որամանկ մարդիցն գլուխը պահի,
Տեսնելիս աչքը եդևը քցի»։ —