Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԴԻՆ (ՁԻՆԱՐԻՆ) ՈԻ ՎԱԶԸ։


Բարդին մեր վազին ղնամիշ արեց։
«Ի՞նչ ես կուչ էկել»։— նա նրան ասեց.
«Ես էլ որ չըլիմ, ի՞նչ կըլի քո բանն,
Քեզ որ իմ տակիս շվաք տեղ չտամ։
Ինձանով որ դու չգաս, փաթութվիս,
Ի՞նչ կըլի քո հալն, էլ ի՞նչպես կապրիս։
Բարակ քամին էլ հոգիդ կհանի,
էդպես սև օրը, Աստված տա՝ չըլի։
Ինձ մտիկ արա՛, տե՛ս, ո՞ւր եմ հասել,
10 Ինձ պես բոյ արա՛, որ ամեն մարդ էլ
Մտիկ անելիս քեզ խելքը գնա,
Շլինք եռելով ո՞վ պատիվ կտա։
Ոչ ցից ա ինձ պետք, ոչ գերան, ձողի,
Մեկ տուտս գետնումն, մեկը երկնքի
Ամպի, անձրևի, քամու առաջին։
Ճխկներս վեր քաշած, որ սուր ու կարին
Չի հա՛սնի, դիպչի իմ միջքին, ծերին։
Բայց ձեր խեղճ սոյը հենց դուս է գալիս,
Շուտով շլինքը կախ անում, թեքվում,
20 Ոտի տակ ընկնում, մեկ հով դիպչելիս,
Գետնին չոքըչոք դես ու դեն ընկնում։
Ափսո՛ս էդ պտղին, որ դուք եք տալիս,
Մեզ է՞դ սազ կգար, էս բարձր ծերիս»։ —
— Ի՞նչ եմ անում ես՝ հաստ քոքն ու բոյը,
Շատ բարձրանանք էլ՝ էլի մեր սոյը
Էն սիրտը չունի, գլուխ բարձրացնի»,
Պատասխան տվեց վազը սիրելի։
«Ո՞ւ թողանք մեր քաղցր պտուղն ու ճուխկը,
էլ ո՞վ կբանա մարդի տխուր միտքը։
30 էլ ո՞վ էն ազնիվ, էն սուրբ բաժակը
Կտա, որ հիշեն մեռլի հիշատակը։
Որ մենք էլ ուզենք՝ մեր պատմվի խաթեր
Քեզ պես բարձրացնել տերև ու ճխկներ։
Ղորդ ա՝ քեզանով մենք փաթաթվում ենք։
Բազի անգամ ու շվաքդ տեսնում ենք։
Բաս էն էլ ասես՝ որ մեր բարի տերը
Չունենա էսքան մեր տված խերը