Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղշերի, ոտների տակից՝
Պահել, ազատել՝ որ էս տեգր հասնին։
Նազլու իմ Նազլու՝ արևիդ մեռնիմ
Ուրիշի ձեռք չտաս, քո ձեռիքդ ղուրբան
Սրանց մեկ սհաթ եա որ չեմ տեսնում,
500 Սրանց որ մեկ օր օրոե չեմ անում,
Օրս մթնում ա, ումրս խավարում.
Ո՛չ հաց էլ ո՛չ յուր ես միտք չեմ անում,
Դա հլա տաք տեղումն դեռ քնած ես ըլում,
Արևե երեսիդ՝ երեսիդ ղուրբան,
Կթած քո աչքերն աչքերդ ուտեմ,
Մարմանդ շփելով թշիդ պաչելով
Գողի պես երեսն դես ու դեն շուռ տալով
Գալիս շվաքումն՝ կշտովս անց ա կենում.
Ուզում եմ բռնեմ էն անիրավին,
510 Ձեռիցս բեխլաֆիլ՝ անտես փախչում ա,
Հուփ էլ եմ տալիս ու ղայիմ բռնում,
Որ քեզ մոտ բերեմ դու թամբակ անես,
Որ թե երեսիդ, ծոցիդ էլ դնես,
Պահես պահպանես՝ որ մութ գիշերը
Երթ նրա մերը գնում մեր ա մտնում,
Պահենք մեր տանը, որ իր լույսն մեզ տա,
Խավար գիշերը մեզ մխիթարի,
Որ չարն ու բարին միշտ պարզ երևին
Միմյանց երեսի մենք կարոտ չմնանք,
520 Միմյանց մենք տեսնենք խնդանք ու ցնծանք,
Նազլվիդ աչքին, Նազլվիդ արևին
Փիանդա՛զ ըլենք, նրա ոտի տակին։
Ախ՝ մութը գիշերը, դառն է իմ սրտիս
Ջանս դողում ա, ու հոգիս տխրում,
Զէ թե հարամուց ես եմ վա՛խենում,
Այլ քաչկից՝ որ մեր տան կտրներին
Բակին, սրահին, դռան պուճախին,
Գողի պես նստած՜ հարամու կերպով
Գիշեր ցերեկ միշտ բուսուդ պահելով
530 Վառած աշկերը երթկից պուճախից
Չռած, պելպելած՝ էս դհից էն դհից՝
Մտիկ է տալիս՝ որ ես դուս գնամ,
Ինքն ֆոսանդ գտնի, քեզ վախացնի,
Ու գամ տեսնիմ, քեզ գետնի վրա ընկած
Աչքերդ մունջ խփած, երեսդ դեղնած
Ձեռն երդ թողացած, քո դոշին դրած