Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քեզ մեկ օր էլա՝ բաղում չի պահիչ։
Լավ չի՝ բա՛րեկամ՝ էսպես զրից անիլ։
40 Ինձ որ պահում են, փորում տակս, ջրում,
Ի՞նչքան ա քեզ խեր սրանից հասնում։
Ինչքան սիրտդ ուզի, էնքան բարձրացի՛ր,
Մի՛ հպարտանար, մեր ղադրն իմացի՛ր։
Մենք էլ որ պտուղ չտանք՝ քեզ նման.
Մեր նյութն ու զվաթը չկորցնենք էսքան,
Ո՛չ կըկռանանք, ո՛չ կըցածանանք,
Ո՛չ կբարակինք, ու կհաստանանք։
Բանից վախեցողն ու փորի գերին
էդպես կգիրանան, երկինքն կհասնին»։ —
50 Երկար բոյիցը, ու հաստ մեջքիցը
Ի՞նչ խեր դուս կգա, կամ մեծ գլխիցը։
Պտղատու մարդը ազնիվ վազի նման
Պետք է խոնարհի, որ լինի պիտան։
Բայց ա՜խ՝ բարդի մարդն մեկ շվաք տալիս՝
Յա բազի վախտ էլ քիչ մոտանալիս,
էնպես է կարծում, թե իր պահածն ա
Երկիր ու աշխարք։ Ու գոռոզանա։