Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լավ ուտում, խմում, նայում իր քեֆին.
Գիշեր ու ցերեկ բարձին, դոշակին
Տասը լդրանի ու հինգ գազանի
Գլուխն ու փորը տալիս, որ շնթռի։
Տեղից վեր կենում, սիրտը քացախած,
40 Ընկնում դուս ու տուն, որ մեկ բեզարած
Պարկ ռաս բերի, հետը զրից անի։ —
Թե նրան՝ որ իր արևն ու օրը
Մաշում, սևացնում, հանում հոգին, որ
Մեկ կտոր հացի բալքի տիրանա։
Էն էլ քըթիցը հանողն հանում ա։
Շնորք, մարիֆաթն որ խեր ունենան,
Մկները պե՛տք է փիլիսոփ դառնան։
Մենք որ չենք սովրում, օսա՞լ ենք ապրում,
Անբախտ՝ մեր գըլուխն շառից ազատում։
50 Ղորդ ա, մենք էլ մեր չարչարանքն ունինք,
Շնորքի համար չի՛, պետք է որ տանինք։
Բեռըս քամակիցս որ չեն վերցնում,
Ու բրախ տալիս ախպսում, չոլում,
Հավատացի՛ր ինձ՝ հենց իմանում եմ,
Աշխարքն իմ փայն ա, էլ ֆիքր ե՞րբ կանեմ։
Ղոլան ու փալան, ոռտեն ու նոխտա
էնքան եմ պատին քսում, որ էն ա
Բարդանի շալը, ծղնոտ ու կաշի,
Վա՜յ տեր կանչելով քերվում, որ մաշվի։
60 Հե՜րը անիծած՝ ի՞նչ եմ դարդ անում,
Թող ջանը դուս գա տիրոնչն՝ եմ ասում»։—
«Ձեր սոյն է՛ն սոյը չի, որ բան հասկանա,
Ի՞նչ ասեմ, դդումդ որ լավ ներս գնա»։ —
Ձին անսաս նրան պատասխան տվեց.
Ու իշի բերանն էս խոսքովն ցխեց։ —
«Ղորղ ա, երբ քանի ես քուռակ էի,
էնպես քոթադր ինձ չէր դուր դալի.
Ամա որ հիմիկ խելքս էկել, հասել,
Աշխարքի բանը սկսել ճանաչել,
70 Տեսնում եմ, որ իմ էս կերած հացն էլ
էս պատիվ, ղուլլուղն, որ ինձ տալիս են.
Իմ մարիֆաթի հունարն ա, ու էն
Քոթակ ուտիլը։ Որ ինչ սհաթի
Դուս եմ գալիս ես, նայում եմ աղի
Ծառեքը կանգնած, ինձ են սպաս՛ում,
Մեջքս թիմարում ու լավ զարդարում։
Թագավոր, իշխան ինձ են մտիկ անում,