Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Որ նստին վրես, իրանց փառքն ցույց տան։
Առանց ինձ նրանք ի՞նչ օր կունենան։
80 Քանի ինձ պես ձի, իշի չեմ ասում,
Որ խաթրդ մնա, մեր բանն եմ պատմում,
Քանի՞ բոզ յաբու՝ առըխ ու մաշված,
Քամակի ոսկոոքն հենց բիզ թիզ Էլած,
էս օր չոր խոտի կարոտ են մնում,
Տաք գոմի հասրաթ՝ ցրտում ու սովում
Տանջվում, չարչարվում, յա սոված սատկում,
               Յա բեռը կրում»։ —
«Շնորքն, մարիֆաթն ով ասի, վատ ա,
Գլուխը հաստ ու ծուծը բարակ ա։
90 Չես լսել, ով որ բանից գլուխ անի,
Ամեն լավ տեղի նա միշտ հասանի։
Էնպես հաստագլուխն՝ որ դու ասում ես,
Փողն ու շորն էս օր թե ձեռիցն առնես,
Պետք է ջուր կրի, կամ համալ դառնա,
Կամ թե չէ սով ու դռնեդուռ մուրա։
Շատ դոլվաթի տերն թե շնորք չունի,
Քոշք, սարայումն էլ շատ վախտ չի գիտի,
Ընչո՞վ իր վախտը որ անց կացնի։
Դուռն է դուս գալիս, ոտն է բեզարում,
100 Բնում, թե խմում, գլուխը շշմում։
Մեյդանում կանգնում, նա թոզ կուլ տալիս։
Բամբասանք անում, մեկին տեսնելիս։
Գրքի հոտ չառել, որ նստի կարթա,
Սիրտն մխիթարվի, միտքը զորանա։
Փեշակ էլ չունի որ հետը ընկնի.
էսպես ժամանակի, կյանք կկորցնի;
էսպես ճարակտուր, կամ քնի ձեռին,
Կամ ուրիշ բանի նա ընկած ջանին,
Օրը կորցնում, քիսեն դարդակում,
110 Իր կյանքն էլ հետը նազդում, սաղացնում։
Ո՛չ կերածն ունի համ, ոչ խմածը,
Գլուխը թշշած, սիրտը խառնըված.
Իր ազիզ արևն քիչ քիչ վերջացնում,
Անպետք աշխարքս գալիս, էլ եդ գնում»։ —
Չէ՝ քանի տերս առաջիս ունիմ,
Որ չի միտք անեմ, քար պետք է ըլիմ.
Թե նա իմ խերն ա ուզել. կամեցել,
Մարիֆաթ, շնորք տվել մեծացրել։
Անշնորք, անկիրթ, բռի կենդանին
120 Համ այլոց է վնաս, համ իր խեղճ ջանին»։ —