Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օրն հազար մարդի տուն էլ որ քանդես,
էլի դեռ քիչ ա, որ լավ մտածես»։—
«էսպես եմ արել, էսպես չաղացել
Որ ճրաքուս էկել, աչքերս լցվել։
40 Դու էդպես փեդի նման չորացել,
Շունչդ դուս կգա, թե մեկ փչեն էլ։
Տեսնինք ո՞վ ա քեզ ասում՝ աֆարիմ.
Կամ ինձ բազուխաստ անում, որ պատժվիմ.
Ասած է։ Հաստ ու բարակն է մեկ գին.
Վա՜յ ու հազար վա՛յ բարակ մանողին»։ —

«Խոզն իր խոզությունն ձեռից չի թողալ։
Մեր եզն սկսեց իր բերանը բանալ։
«Ցեխն ա քո ջանը, գնաս, տաս թավալ.
Հալբաթ որ էդպես կուզես դու խոսալ։
50 Ի՞նչ օգուտ ունի էն քաղցր արեգակն,
Կամ էն՝ երկնքի պայծառ լուսնիակն,
Որ լիս են տալիս, իրանք մեր մտնում,
Մեզանից մեկ քաղցր խոսք էլ չեն լսում։
Կամ անբան երկիրն ո՞ւմնից խեր ունի.
Որ հազար բարի տա ամեն տարի:
Անձրևը գալիս, արևը բացվում,
Սար ու ձոր էնպես ցնծում, ու ծաղկում։
Էն խեղճ մեղրաճանճն էլ որ չի քնում,
Աղքատ, հարստի բերան քաղցրանում։
60 Վարդն, որ իր հոտը չի պակսացնում,
Ծառն՝ որ իր պտուղն ինքը չի՛ ուտում։
Հողը ծառին է նյութ տալիս, պահում,
Ծառը հողին միշտ շվաք անում, սիրում,
Երկինքն անձրևն ա փայ տալիս երկրին,
Երկիրն ծովերիցն բարձրացնում ամպին։
Սրանք որ չեն ուզում, իրանց մենք պաշտենք,
Ընչի չի պետք է մեկ խեր էլ տանք մենք։
Ի՞նչ վնաս ունիմ, որ ես աշխատում
Հազար որբ, խղճի կարիքն լցնում։
70 էս առողջ ջանը էլ ո՞ւր ա տվել
Աստված՝ որ չուզեմ բանի պետք ածել։
Էն երկրի խոտը ի՞նչ սրտով ուտեմ,
էն աղբրի ջուրը ի՞նչպես ես խմեմ,
Որ աշխարքումս բանի պետք չգամ,
Իմ գլխիս նայիմ, ի՛մ ցավս հոքամ։
Ես հո իմ փորի հմար չեմ աշխատում,
Որ կերն պակսելիս՝ լամ ու տրտնջամ