Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սրբերին էլ ինձ են մատաղ անում,
Ու մեկ մեծ մուրազ ունի իր սրտումն։
80 Ամա քեզ անբան,
Թուրքն էլ չի սիրում, ջհուդն հո ատում։
Ո՛չ գառն ա հետդ ման գալը ուզում,
Ո՛չ կով ու ոչխար իրանց մեջ թողում։
Ով մեկին մեկ վատ անուն է դնում,
Խո՛զ է ասում նրան, կամ ղոջի կանչում։
Որիս առնեն էլ որ քեզ տուն է թողում,
Թուրքի, ջհրդի ջգրու է անում։
Մեյդան դուս գալիս, շունն էլ վյրեդ հաչում։
Մեր հացն որ չուտես՝ կարո՞ղ ես ապրիլ,
90 Որ էդպես ռեխդ սկսում ես ցրվիր
Խոզինը ցեխն է, կամ մուռտառ տեղը,
Լավ միտքն երբ կընկնի նրա խելքն, ղուղը։
Դու լագոդներիդ՝ էդ խրատը տուր,
Որ տնքանդություն անեն, հասնին ուր։
Ես իմ աշխատանքն ձեռից չեմ թողալ,
Քանի շունչ ունիմ ու խեր կարեմ տալ։
Իմացողի հմար ես չեմ աշխատում,
Խեր տալն եմ ուզում, տեսնում, մխիթարվում։ —