Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ՄՇԵՑԻ ՀԱՅՆ ՈԻ ՈՍԿՈՌԻ ՓԵՇՔԱՇԸ։


Մեկ մշեցի հայ մեկ քաղաք մտավ,
Աբեն ուսին քցած՝ որ լիս չի ընկավ
Ձեռի դագանակն, գլխի ֆասն, չարուխն
Հենց տեսան թե չէ էն քաղաքի խալխն,
Կռո՛ ձեն տվին, Մխո՛ կանչեցին,
էլ ֆոտած եմիշ, խնձոր, սերգևիլ
Չմնաց, նրա գլխին Քցեցին։
Շորումն, հաքին սաղ տեղ չթողին.
Որը բեղն ձգեց, որն աբեն քաշեց,
10 Որն վզաքոքին, որն ֆասի ծերին
Մուղտի ու քացի լավ տրաքացրին։
Ծեր մարդիքն էլ նրան, որ մատով տայիր,
Հազար տեղ կունդկի կտային, որ փչեիր,
Իրանց հունարը ցույց էին տալիս,
Բողազ ճոթռելով, նրա վրա գալի՛ս։
Մեր խելոք Հայը՝ անհավատ երկրում՝
Մեծացած՝ հազար թողում, չվանում
Գլուխ, ոտը դրել է, եդ դուս պրծել.
Սուսը, փուսն քաշեց, դեռ տեղ չէր ճարել,
20 Գնաց մյուս օրը, քունջ, պուճախ ընկավ
Մեկ եքա ջվալ ոսկոռ մոտ տարավ։
Էս նոր փալանն էլ որ ուսին դրած՝
Չմտավ քաղաքն նա ուռած, ուռած,
Քարերն էլ տվին ծափ ու ոտն առան,
Բայց ինչ նրանք տեսան, չտեսնի քո դուշմանն։
Ով ծպտաց թե չէ, կամ շվացրեց,
Կռոն օսկոռը առաջը քցեց։
Մեկ, էրկու, իրեք՝ էլ իշխան չմնաց,
Որ չառնի փեշքաշն, մնա աչքը բաց։
30 Ղալմաղալն ընկավ սաղ քաղաքի մեջ,
Թագավորն լռեց ու նրան ուզեց։
«Ծո իմալ էնեմ քո խոքուդ ղուրբան
Գլուխս քո օդաց խողն, ես քո ծառան։
Վալլախա՛, մեր սուրբ Կարարե զինա,
Զմլա խենթ ճժեր չոլում էլ չկա։