Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ծո ծռվի ձեր վիզն, մեկ շեն օր մանիս,
Օներ կխաշեն՝ մարդի տեսնելիս։
Մարդիք կխանչեն՝ խեդը խաց կուզեն.
40 Մարդիք զիմ վրա զմլա ձեն կխանեն,
Իմալ էնեմ, շատ օր էլ միտք էրի,
էս տղեկ բանը ֆիքրս բերեցի։
Մգա ըխտիարն էլ իմ առին չի,
Ինչ ամր կէնես, վըր իմ էս աչքի»։ —
Թագավորն բերանն ու փորն հինգ սհաթ
Բռնած՝ մնացել էր ձեռաց գնացած։
Խելքը որ մի քիչ գլուխն հենց էկավ,
Տոնյուղ, ճամփի խարջն էլ ինքը արավ։
Ծաղր անիլն մեկ մեծ հունար, լավ բան չի,
50 Շատ վախտ էլ՝ անողն իր օտկոռն կառնի։