Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ռանկդ սպրտնած պռոշներդ կապտած
Մազերդ գետնի վրա փռված, տարածած,
Շունչդ փորումդ ա՜խ լեզուդ սառած,
540 Վա՜յ տամ իմ գլխիս, վա՜յ իմ Նազլու ջան,
Ուզեմ հետդ խոսամ, դու ինձ ձեն տաս
Ուզեմ համբուրել ձեռդ՝ չի իմանաս.
Վա՜յ տամ արևիս, սիրտս պատառեմ,
Սիրտս էլ պատառի, էլի վեր չկենաս,
Թուր կոխեմ ջիգյարս, ջիգյարդ չի զգա,
Հարա՛յ տամ, ես կանչե՛մ, վա՜յ տամ իմ օրիս,
Նազլու իմ Նազլու հրաշագեղ Նազլու
Ո՛չ նանն կարենա քեզ վեր կացնել,
Ո՛չ ափուն ինձ մեկ դեղ, դարման անի,
550 Ո՛չ երկինք, ո՛չ ծով, ո՛չ ցամաք երկիր,
Ո՛չ Աստված, ո՛չ մարդ հավարիս չհասնի.
էրվիմ, տոչորվիմ, հովություն չգտնիմ.
Գլուխս՛ ծեծեմ, սիրտս տոչորվի.
Սրտիս գյուլա խփեմ, քո մոտիդ ընկնիմ,
էն վախտն էլ իմ ցա՛վս քեզ ալան չըլի՝
Որ վեր կենաս՝ լաս որդիդ սիրելի.
Որ կյանքն էլ, օրն էլ քեզ համար ունի
Քեզ որ չունենա, աշխարհս նրա համար
Դժ՛ոխք է, խավար և դառն տարտարոս
560 Անունդ ահագին, դիվաց բնակարան
Ջուրն էլ ես ընկնիմ, սիրտ՛ս չի հո՛վանալ
Կրակն էլ ընկնիմ, ով կիմանա ցա՛վս,
Նազլու իմ Նազլու շանս դող ա ընկնում
Միսս սրսռում, աղիքս գալարվում
Ախ՝ երբ էս օրը ես միտք եմ անում,
Նազլու իմ Նազլու ընկի՛ ճտովս
Արի՛ քեզ գրկեմ, ՛արի՛ իմ արև
Արի՛ իմ լուսին, պայծառ արեգակ.
Միմյանց հա՛մբուրենք, մեր օրը քաշենք.
570 Ո՞ւմ է հայտնի՝ թե մահն երբ կգա.
Ու մեզ սառը հողին ախ ղուրբան կտա
Ղուրբան աչքերիդ, ղուրբան երեսիդ,
Աղասին ղուրբան սիպ՛տակ ձեռներիդ.
Քցի՚ր իմ ճտովս, ինձ խեթ չի՛ նայես.
Իմ հոգին քուն ա՝ միթե չգիտես.
Նստենք էս առվի կ՛անաչ ղրաղին
Ձեռք ձեռքի դրած, դոշդ իմ դոշին.
Կամ գլուխս դոշիդ թող փոքր քնիմ.