Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ անգամ հասան իշի վրա բազմած՝
Գնում էր քաղաքն նա երիշ քաշած։
Մեկ դարվիշ էկավ փետով նրա առաջն։
40 Միրուք, մազն սպիտակ։ Մեկ պոպոզ գլխին.
Հասան տեսավ՝ ձեռն դրեց ճակատին։
«Բարի օր աչքի լիս»՝ ասեց դարվիշն։
«Փեղամբարն օրհնի քո ալիշ, վերիշն։
Էդ քո տակին ի՞նչ էշ ունիս սիրուն»։ —
— «Դարվի՛շ բաբա՝ իմ մխիթարությունն,
Ընկերն էս էշն ա. իր գեղեցկությունն
Խելքովս ավելցրել, իմ սիրտս առել
Խոնար, հնազանդ, ճամփին վելագ էլ։
Նոխտեն թողում եմ, իր գլխու գնում
50 Ամեն ժամանակ, ու ճամփեն գտնում։
Չէ՛ թե ես սրան, սա՛ է ինձ պահում։
Հոգիս էլ ուզեն, կտամ սրա գնում։
Քսան թուման էլ տան, չեմ ծախիլ սրան»։
— «Թե կուզես, հարիր ես կտամ դրան»։ —
Շատ ուրախությամբ սուրբ դարվիշն ասեցի
Որ կակղի Հասանն ու ռխին նայեց։
Հասան իր իշին՝ իր աչքի լսի
Հետ չէր փոխիլ հեչ, ամա թումանի
Ձենն որ իմացավ, ջանը դող ընկավ։
60 Փողն ո՞ւմ չի խաբել։ Հասան բոշացավ
Ի՞նչ պետք է արած։ Ձեռը բարձրացրեց
էն ա բարըշիլն էր նա ուզում հենց։
Դարվիշն միտք արեց ու խոսքը փոխեց,
Ուրիշ թահր նրա գլուխը փչեց։
«Նհախ ասեցի, որ իշիդ ծախես,
Գիտեմ, որ դրան դու շատ սիրում ես։
Խեղճդ գալիս ա, աչքիցդ եմ տեսնում,
Լսի՛ր, ի՛մ որդի՝ տե՛ս, ի՞նչ եմ ասում։
Շատ կարելի ա էնպես բան արած,
70 Երկուսիդ բիրդան հացի հասցրած։
Ասա՛ ինձ՝ էշդ հեչ գիտի խոսիլ»։ —
— «Հեչ մեկ բառ էլ ա, ի՞նչ պետք է ծածկիլ»։
— «Կամ գրել, կարթալ, խելքը բան կտրել,
Աշխարքի խերն ու շառը ճանաչել»։ —
— «Ի՞նչ ես հարցնում»։ — «Բաս որ էդպես ա,
Էդ էշը ուրիշ քյամալի տեր ա։
Պետք է պատմություն, աշխարհագրություն,
Լավ գիտենա, ու փիլիսոփություն»:—