Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Ա՜խ՝ ի՞նչ ես դարդակ խոսքեր դու խարջում,
80 Ա՜յ դարվիշ բաբա՝ ու գլուխս տանում։
Էդ որ գիտենար, դու ի՞նչ ես կարծում,
էլ մտիկ կտար դնչիս, կմռար։
Ինձանից էլ հո՝ դա անց կըկենար։
Էշն էլ որ ախըր փիլիսոփ դառնա,
էլ ո՞ւր կորչին բաս Դարվիշ ու Մոլլա»։ —
«Գեղ տեղ մեծացածն քեզ պես միտք կանի,
Բերանդ էլ որ քեզ քաշես, լավ կըլի։
Էշ փիլիսոփա՞ ։— Ի՞նչ զարմանք բան ա,
էդպես հրաշք մկամ աշխարքումս կա՞։
90 Սուտ սանիաթ չունիմ, քեզ խորհուրդ տալիս,
Գամ ա՛ռ էս քիսեն, կամ լսի՛ր խոսքիս։
Թո՛ղ սիրելի էշդ մեկ Մեքքա տանիմ,
Աչքը բաց ըլի, ես գլխին կանգնիմ։
Մեկ քանի վախտ դու հո՛ւփ տուր քիչ սրտիդ,
Թե որ բարով գանք, ու տեսնիս իշիդ,
Ի՛նչքան լեզվների գա տեղյակ կըլի,
Որ Քյաբը գնա, ուխտ անի, տեսնի։
Մենակ սրա աղոթքն ու արած նամազն
Իրան էլ կտա, քեզ էլ քո մուրազն։
100 Թե ջրի պես դա ղուռան չկարթա,
Իրանից նոր բան չըշինի, դուս տա,
Աշխարքի շնորքն դա մարսած չըլի,
Երեսիս թքի, ինձանից ուզի
Դրա ջառըմեն։ Ի՛մ վզիս ըլի։
Տարի չքաշի, մեզ եդ կտեսնիս,
Փողն էն ժամանակն դու կիտուկ կանես։
Կամ բանը կտրի՛, հարիր թումանն ա՛ռ,
Կամ թո՛ղ մենք գնանք Մեքքա բարաբար»։ —
«Թողի»՝ ասեց մեր հաստագլուխ Հասանն։
110 «Ի՞նչ եմ անում փողն, որ ունիմ դրան։
Ափս՛ոս եմ գալիս, վախտը չկորչի։
Էն ի՞նչ փառք, պատիվ, էն ի՞նչ աչք կըլի,
Որ տեսնի՝ տակիս էշը ղուռանի
Համն առած՝ եդ գա, ինձ տանի, բերի։
Աստված ձեզ բարի ճամփա տա, գնաք,
Ու սաղ սալամաթ բարով եդ ղառնաք»։ —
Ասեց ու Հասան իշիցն վեր էկավ,
Աչքերին պաչեց, բարով տվեց, առավ։
Դունչ, անկաջ ու պոչ մեկ լավ տնդղեց,
120 Ղոլան ու փալանն, ոռտենն դրստեց,