Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նոխտեն ու բիզր քըցած նրա վիզը,
Հոքոց հանելով, Դարվշին տըվեց։
«Թասխրս բաշխի՛ր՝ իմ էշ հոգի ջան».
Լալով, կսկծալով ասեց մեր Հասան։
«Ես չէի թողալ քեզ էդպես միայն:
Հալալ ձեռի եմ քեզ էս օր հանձնում։
Աստծո՞ւն ամանաթ՝ մեր հանդումն, չոլումն
Ինչ պեաք է սովրիս, որ տանը մնաս,
Երկիր չտեսնիս, աշխար ման չգաս։
130 Ճանճի, ու բոռի, բզեզի ձեռին
Դու եսիր դառնաս, կորցնես քո գին։
Գնա՛, սրա աղոթքն քեզ միշտ կպահի,
Սիրտդ ուրախ բռնի, իմ անունս հիի:
Մեկ քանի ծունր էլ ինձ համար դու դի՛ր,
Ուսումդ ա՞ռ ու էլ շուտ վերադարձի՛ր։
Մահմադի աչքը վրեդ քա՛ղցր ըլի,
Փչվի փուշ ու քարն, որ քեզ կդիպչի»: —
Ինչպես որ էլավ՝ սուրբ Դարվիշ բաբեն
Կուզ կուզ անելով բազմեց իշի վրեն։
140 Լեն շորերն չորս կողմն փռված՝ ճոլոլակ,
Ոտներն աջ ու ձա՛խ ընկած քաշ ու կախ։
Էշը գնում էր, տերը ձեն տալիս։
«Խոսքը խո՛սք ա հա՜, տարին անցնելիս,
Ես ձեզ կսպասեմ»։— Ասեց ու ոտով
Ընկավ նա ճամփա՝ Դարվշի փեդով։
Հոգին բերնին կպած՝ նա գեղը հասավ,
Ու տանը նստած՝ մունջ մունջ միտք արավ։
Աստուծով էշս շատ քյամալի տեր
Դառած եդ կգա։ Է՛ն վախտն տեսնողներ
150 Թո՛ղ զարմանա, ու աչկըներն դուս դա,
Հիմիկ ի՞նչ խոսիմ, թո՞ղ նա եդ դառնա։
Մեկ տարուց եդև իրար մի տեսնինք,
Իրարից փափագ ու հասրաթ առնինք։
Մեկ տարի էսպես թող ոտով ման գամ,
Եդո իմ փառքը աշխարքին ցույց տամ։
Շուշա չի ոտներս՝ որ թեզ փշրվի,
Մոմ չի իմ մարմինս՝ որ հալվի, էրվի»։ —
էսպես էր ցավում Հասան, միտք անում,
Օրերն համարում։ Տարին լրանում։
160 Դարվիշն իշի վր՛ա շատ տեղ անց կացավ,
Բոլոր Օսմանլվի հողը ման էկավ։
Պտղովն լիքն ա էն մեծ Դիարբեքիր,
Արբշմի մաքյան էն Պարսից երկիր,