Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/250

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Մարգարտով լիքը Մսուր, Ղայսարի,
Հալեբ, ու Թոխադ, ու հինն Եդեսի.
Շրջեր ու հասավ մեծ քաղաքն Հարամ
Ուր՝ ինչպես պատմեն, ծնվեր Աբրահամ։—
«Հրես է՛ս տեղ ա՝ ուխտավորն ասեր,
Մեր իշի նոխտիրն բռներ, կանգնացրեց:
170 «Որ Աղեքսանդր Մակեդոնացին
Ջարդեց, հետ ածեց Պարսից ղոնշունն
էն տեղ էլ Կեսար քաջ Հռովմայեցին
Եկավ ու տեսավ, հաղթեր Միհրդատին։
Աչքդ բաց արա՛, որ գլուխդ մտնի»: —
Բայց պատմությանը իշին քյար կանի:
Ոչ ջուղաբ տվեց, ո՛չ մեկ բան խոսեր։
Շատ բեզարե լուրն անկաջներն ցցեց,
Նրա հոր խերին թափեթափ տվեց,
Պոչ ու գլուխ զլեց, ու մեկ կուշտ զռաց
180 Սուրբ Դարվիշն էլ հո՝ միտքը մոլորած,
Չէր կարծում, թե ինչ կա իր առաջին,
Բեղաֆիլ՝ ա՜խ, վա՜յ նալաթ սատանին.
Իշի ոտն առա՛վ մեկ ախմախ քարի,
Բուդուրմիշ էլավ էնպես բիրադի
Ինքը մեկ ղրաղ քյալլի վրա ձգվեց,
Դարվիշն մյուս կողմն՝ ջարդվեր փռվեց։
Պատմությունն էլ գնաց, անիծած ուխտն էլ,
Դարվիշն իշին էր տնքալով օրհնում,
էշն իր ոտների ցա՛վն ու դավն քաշում։
190 Օրհնություն, անեծք ի՞նչ խեր ունին՝ որ
էսպես հադաղին լինին զորավոր։
Դարվիշն քիչ քիչ իր փալաս փուլուսը
Իր պոպոզ գդակն, իր ջուլն ու պոզը
Հավաքեց, մինչև էշն էլ խոր քնեց.
Դարվշի կետին, որ կոխքը չքոքեց,
Բիրդան վեր թռավ, պոչ ու դունչ դզեց,
Հողն էլ թափ տվեց, առաջին կանգնեց։
Սուրբ Դարվիշն էլ հո՝ բիզը հազրած,
Վիզը կթակեր ու վռկեց առաջ։
200 Շատ ու քիշն աստված գիտե՝ թե ինչքան
Ճամփա գնացին, ու էկան բիրդան
Մեկ մեծ քարվանի նրանք ռաստ էկան։
Ուղտ ու էշ բարձած, ջորի ու հայվան
Ուխտն էին գնում Քյարն՝ զնգզնգալով,
Մահմեդի գյոռը ուզում կարոտով։