Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Էլ չեր հարցնում՝ թե ներկա վախտի
250 Բանն ի՞նչպես կըլի, ու չէ՛ր էլ գիտում։
Էշ փիլիսոփեն բոլորի միջումն,
Գլուխը քաշ արել՝ անկաջ էր դնում,
Ինքն իրան անսա՛ս միտքն լուսավորում։
Տեր ու տուն, թավլա մտքից էր հանելն
էնքան էս ֆքրումն թաղվել էր, խրվել։
Ճանճերին նալաթ՝ որ չէին թողում,
Պոչ ու գլուխ դողում, ու սիրտը խառնում։ —
               Ուղտը ուխտն արեց,
               էշը էշխն առավ,
260 Դարվիշ, քյալբլայի, թաջիր ու ասնաֆ
Մուրազի հասած, ամեն եդ էկան։
       Վերջը վախտն էկավ, տարին լրացավ,
       Հասան իր իշին հասրաթ մնաց, մեռավ։
Մեկ իրիկուն էլ խիստ դարդավարամ
Նստած իր տան դռանն նա քնահարամ.
Ա՜խ ո՜խ քաշելովի ասում էր, լալիս։
«Անիրա՛վ Դարվիշ՝ ախըր իմ իշիս
Ի՜նչ արիր, ա՜յ դու անիծած, անսիրտ։
Փուշ դառնար ճամփեդ, շլինքդ փորումդ
270 Ցցվեր, որ իմ տունն էսպես քանդեցիր։
Իմ աչքիս լիսը հանեցիր, փչացրիր
Բոլոր սաղ օր մենակ եմ բանում,
Դու իշիս վրա փաշի պես նստում։
Քեֆիդ ման գալիս, աշխարքը շրջում։
Հարամ ըլի քո տված մարիֆաթն,
Քունս հատել ա, դարդ ու ղասաֆաթ
Ջանս առել, սպանում ինձ՝ ա՜յ բեմուրվաթ։
Իմ ջաֆիս կեսը էշս էր վերջացնում,
էսպես մնացել եմ ես ցավի միջումն։
280 Ախր ե՞րբ կըլի, որ մուրազս առնիմ,
էշ ախպորս տեսնիմ, ու հողը մտնիմ»։ —
էս ասեց՝ թե չէ աչքդ բարին տեսնի,
Գլուխն որ վեր քաշեց, մեկ ձորի միջի
Դարվիշն շեք արած՝ իշի վրա՝ անսաս
Գալիս էր կամաց ու դեմը տմբում,
Դեմն իշի գլուխը քաշում, ու բզում.
Քամակի վրա շուռ գալիս, ննջում,
Գլուխն իշի գլխին տալիս, վեր թռչում։
«Տո հրեն գալիս են՝ վա՜յ քո տղիս տղա.
290 Մարդի միտքը կարճ ու սիրտը նեղ ա»: