Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Ասեց, տեղիցը էնպես թռավ Հասան,
Որ ոտ ու գլուխ իրարով դիպան։
Դարվիշն մոտ էկավ՝ նրան ողջույն տալով,
Հասան գնաց առաջ՝ լալով, խնդալով։
— «Ո՞ւր է իմ ազիզ էշն»։— Նա ձեն տվեց։
— «Քո՞ռ ես, չե՞ս տեսնում։— եդ կրկնեց։
— «Բարեկամիդ էլ որ չես ճանաչում,
Ծախել ես գլուխդ, էլ ի՞նչ ասեմ, ո՞ւմ։
Է՞ս չի քո էշը»։— «Վա՜յ օրիս, ըմբրիս,
300 Ես ո՞ր ջուրն ընկնիմ, ի՞նչ վայ տամ գլխիս։
Աչքս դուս էկել, էշս չոլախացել։
Սաղ ոտի տեղը կաղ ոտն ա ճարել։
Ալլա՛հ, իլլալլահ՝ փեղամբարի գլուխն,
Մահմադի արևն գիտենա, իմ ծուխն
Հատել, տունս քանդվել։ Ես էլ ի՞նչ անեմ»։ —
«էդուր խոսք չունիմ, կհավատացնեմ,
Որ հոգին կաղ չի ու մի՛տքը շատ սուր»,
Դարվիշն ասեց նրան ու աչքն ածեց մուր
«Վայ իմ սև օրին՝ աչքն ուր է մնացել,
310 Որ էսպես քոքիցն քոռացել, փչվել»։ —
— «Շատ ղորդ ես ասում, մկամ իմաստունն
Չի կարող ըլիլ քոռ ու շատ գիտուն։
Ղուռանումն էլ ա էս բանը գրած.
Մեկ աչքով պետք է սիրտը քննած։
Լա՛վ է աչքով քոռ ըլիլ, քան մտքով»։ —
«էն հաստ վիզն ո՞ւր է», աս՛եց տերն լալով։
«էն լիքը փորը, էն դոշն ու թուշը,
էսպես քոսոտ, լղար ե՞րբ էր իմ էշը։
Գյամու պես էկել լցվել, հաստացել.
320 Գառան անկաջներն մսումը թաղվել.
էսպես էր դղդղում նա ման գալիս էլ,
Որ ուղտ ու գոմեշ կուզեին ճաքել։
Հիմիկ հենց բռնես՝ ուլ ըլի դառած,
Ոսկոռն մնացել կաշվիցը կպած։
Փչես, վեր կընկնի, ի՞նչ իմ գլուխս լամ»։ —
«Հո ռաչպարի խելքն իմ բա՛րեկամ,
Հո էս քու իշի, որ ջհանդամ գնամ։
Տո խե՛լք ասա՝ խե՛լք՝ ի՞նչ անտաշ մարդ ես,
Մարիֆաթ ուզի՛ր, հաստ փորն ի՞նչ կանես։
330 Լեզու հարցրո՛ւ, տե՛ս՝ ի՞նչ ա սովրել,
Ապ՛ա սկսի՛ր դու ինձ քարկոծել»։ —
— «Մարիֆաթ ունի՞, ուրեմն իմ էշը»։ —
— «Էլ ասիլ կուզի՞»։— Ասեց Դարվիշը։ —