Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


«Թե իր թավլումը մեկ փիլիսոփա
Կա իշի ցեղիցն։ Մարդ չի զարմանա։
Ամենին կանչեց. գան, նրան տեսնին։
380 Դաստա կապած՝ մյուս օրն հավաքվեցին։
Հասան ձեն տվեց։ «Ա՜յ մեր ջամրհաթ՝
էս ձեզ՝ իմ էշը, ո՛չ բարակ, ո՛չ հասա։
Թարաքյամերեն ոտանավորով
Ու Ասորեվար՝ դա արձակ գրով
Կարող է խասիլ, շնորքը հայտնիր
Խնդրում եմ հետը մի քիչ զրից անիլ»։ —
Մեկ քաչալ, քոռ մարդ միրուքը ղաբա,
Դուս էկավ մեյդան, որ հետը խոսա։
Գլուխ վեր բերեց ու սա՛լամ տվեց,
390 Իմաստուն իշին խոսալ դուս կանչեց։
«Երկինք ու երկիր ինչպես են կապված,
Լուսինն ընչի է պոզով ստեղծված։
Հույս ունիմ, ասեց, որ չբարկանաս,
Թասիրս բաշխես որ չի՛ նեղանաս,
Ա՛յ չորս ոտանիդ ուսյալ կենդանի՝
Գեղըցու գոգրումն ի՞նչ խելք, շնորք կըլի:
էդ իմաստության ծովը դարդակի,
Որ մեզ էլ քիչ փայ դրանից հասնի»։ —
էշը դունչը կապ՝ մնացել էր կանգնած,
400 Ու մեր գեղըցիքն էն ա հազրված՝
Ուզում էին՝ որ Հասանի գլխին
Մեկ ջվալ ծիծաղ ածեն ու քաշվին։—
«Մի քիչ սաբր արե՛ք»՝ Հասան ձեն տվեց,
«Ամոթու էսպես սա ձենը կտրեց։
Փիլիսոփա է, որ հատը չունի։
Հավատացե՛ք ինձ, թողե՛ք, միտք անի»։ —
«Կացե՛ք մեկ սհաթ՝ տո ի՞նչ ա էլել»,
Փինաչիդ սկսեց էն կողմիցն ասեր
Փորը հաստ, ինքը քոռնիկ շախաչի,
410 Յարամազ քոսա, շատ էլ հանաքչի։ —
Մտիկ արա ինձ, ա՜յ երկարանկաջ
Իմ փիլիսոփա՝ որ գնացիր Հաջն։
Ասա՛, մի տեսնիմ, քանի՞սն ա սհաթի։
Ի՞նչ ես ամաչում, էս էլ հո դժար չի»։ —
էշը ունքերը մի քիչ եդ տարավ,
Քամի մտավ քիթն, թե երազ տեսավ։
Անկա շներն նորեն թափեթափ տվեց,
Մեր կանգնողներին լավ մտիկ արեց։
Քթի ծակերը թունդ շենացրեց,