Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

420 Ոտներն եդ քաշեց, պոչը դուզ ցցեց,
Ինչքան ղվաթ ուներ էնպես զիլ զռաց,
Որ պատ ու գետին մնացին խլացած։ —
«Հա՞յ բարաքյալլա՝ նոր փիլիսոփա։
Էդ հունարն հո մեր քուռակումն էլ կա,
Շե՛ն կենա, հաստատ պահողիդ տունը,
Որ ունի իր մոտ քեզ պես իմաստունը։
Աստված ողորմի՛ խրատողիդ հոգուն»։ —
Մաշեկարն ասեց։ Բայց խալխի լեզուն
Կապվել, փակվել էր ու էնպես ծիծաղ
430 Իրանց օրումն էլ չէին տեսել՝ սաղ։ —
Հասանի փոխանն է՛ն կատուն ընկավ,
Որ մեկ դագանակ իսկույն վեր առավ։
Իշի ոտն ու գլուխն լավ բաբաթ դզեց.
Խղճի ոսկոռտանքն բոլոր փորն ածեց։
«Ընչի՞ ես ծեծում՝ ա՛յ դու հե՛ր օրհնած»՝
Փինաչին էլ եդ Հասանին ասաց։
«Ասա՛, ի՞նչ տեղից ես դու իմացել,
Թե էշդ մարիֆաթ, խ՛ելք ա սովորել։
Փիլիսոփոսի պես խոսալ գիտի,
440 Ո՞վ ա լսել թե էշը կխոսի։
Դարվիշն ուզել ա աչքդ թոզ ածի,
Ոտով ման չգա, որ չբեզարի։
Դու էդ դդում, դարդակ գլխովդ
Նրան քոմակ արիր էդ խեղճ իշովդ։
Էդ հունարի տեր էս տեղ էլ շատ կա,
Ու դու բարեկամ ի՞նչ զարմանք բան ա,
«Ով էշ ճամփա գնա, էշ էլ եդ կգա,
«Բայց էշը նա է, որ կհավատա»։