Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՔՈՌԵՐԸ։


Մեկ քանի քոռ մարդ ընկած մեկ ճամփա,
էնպես էին գնում, ինչպես քոռն կէրթա։
Երբ սաղ աշկանին ճամփեն ցույց չտա։
Ոտն էին փոխումք բուդուրմիշ ըլում,
Կամ քյալլի տալով՝ գետնի վրա չոքում։
Անց կենողի մեկն՝ էս որ հենց տեսավ,
Սիրտը մրմնջաց, մեկ փեդ վեր առավ,
Ու նրանց տվեց, որ էլ վեր չընկնին,
Փեդը դեմ տալովդ գնան, տեղ հասնին։
10 Քոռերի մեկը գլուխը պատռած՝
Փետը ձեռն առավ ու ընկավ առաջ,
Ու մեկելներին եդևիցն քաշեց։
Էսպես իրար բռնած՝ քոռ սուրուն քաշվեց,
Ու առաջվա պես էլ վեր չի ընկան,
Լոք լոք անելով՝ քիչ որ հեռացան,
Հանկարծ մեջըներն խիստ կռիվ բացվեց,
Առաջին գնալն, որն ասես, ուզեց։
Էս չվերջացրած՝ մեկ ուրիշ քամի
Մտավ քթները, թե ձեռնափեդի
20 Ասլն ընչի՞ց կըլի, ի՞նչ ծառից կտրած։ —
«Բոխի փետից ա»։ Մեկն ասեց հանկարծ։
Մյուսն ընկերի դնչին չմռած,
Հաստատում էր՝ թե կաղնուց է պոկած։ —
էսպես ամեն մեկն իր զուռնեն փչեց,
Փեդն առավ ձեռը ու մատնահարեց.
Որ ձեռ քսելով էն բանն իմանա,
Ինչ որ սաղ մարդի փեշակն ու գործն ա:
Աղլամազ քոռերն իրանց մարաքեն
էնպես չաղ արին, էս դհեն, էն դհեն
30 էնպես ղալմաղալ, դատբեդատ արին,
Որ անկաջ պտեր, լսեր նրանց խոսքին։
Սատանեն էլ հո՝ է՛ս ա միշտ ուզում,
Մատն էնպես խրե ցնրանց քոռ աչքոմն,
Որ ամեն մեկի բերնիցն մեկ ջվալ
Ուշունց դուս էկավ, թե քաշես հալալ։ —