Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լեզուն հո թուր չի, որ կտրած տեղը
Լեզուն հո թուր չի, որ կտրածտեղը
Մրմնջա, կալնի մարդ իր ըռեխը,
էրված սրտի դեղն կամ քարն ա, կամ փեդն,
էն էլ հազիր էր՝ ղոյմաղոչում տղե՛րք։
40 Գլուխ էր, որ պատռվեց, ատամ, որ ջարդվեց,
Որն հարայ կանչեց, որն արինն սրբեց։
Էն փեդն՝ որ պետք էր նրանց պահպաներ,
Միս, աղցան շինեց բոլոր ոսկոռներ։
Բայց ի՞նչ անես, բանն էն տեղ էր ընկել,
Որ անկաջներն էլ՝ էր սալթ քառացել։
էն տուր ու քոթակն տվին նրանք իրար,
Շուն էլ որ ըլեր, տերն կմոռանար։
Բայց իր ասածը հեչ չուզեց մեկն էլ,
Թողա, որ էս կրակն չէրի իրանց էլ,
50 Խերի տեղն՝ էսպես՝ էն տված փեդը
Քանդեց նրանց տունն՝ էս կռվից եդը։
Իմաստուն մարդիք մեզ նման քոռին
Որ հավատ տվին, օրենք կարգեցին,
Ուզեցան՝ քոմակ մեզ նրանք անեն,
Չէ թե մեր տունը քանդեն, կործանեն։
Բեդուղուր քոռին ի՞նչ ժամ, պատարագ
էնքան ձգձգեցինք հավատ ու բաժակ,
Որ մեկի տեղը՝ բյուր ու միլիոն
Իրար գլուխ կերան, որ պահեն կանոն:–