Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վախտ չենք կորցնիլ, մեր վրի բեռը
Չե թե կքաշենք, կվազինք դարնըվեր»։ —
էս տեղ շունչ քաշեց, դոշը դուզ ցցեց,
Ու ճամփա ընկավ, ջուր տու քշի արեց։
Հենց իր տեղիցն թռավ, ընկավ դարնըվեր,
Բեռը լխլխկաց, սելը դես ու դեն՝
Մեկ առաջ քցեց ձիուն, մեկ եդը։
40 Ճարը որ կտրվեց, մեր ղոչաղ էս ձին
Չորս ոտն վեր առավ. հայդե՝ գնաց քեֆին։
Աստված հաջողա՛ նրա բանն՝ ախպեր՝
էլ ինչ եդ պատմեմ նրա տիրոնչ ցավերն։
Բարով, քարափով ընկավ ջարդվելով,
Չափ քցեց ու զու քաշեց՝ գնալով՝
Ընկավ չորս ոտովն մեկ խանդակի մեջ,
էլ ի՞նչ կմնար սաղ սալամաթ հեչ։
Գլուխդ ապրի՝ կճճների տեր.
էլ ի՞նչ կանեն քեզ նրանք ախր խեր։
50 էս աշխարքումն էլ էս ջուռա մարդիք
Շատ կան։ Իրանցից ունին մեծ կարծիք։
Ուրշի արածին միշտ չեն հավանում,
Բայց երբ որ բանը իրանց է մնում,
Ձուկն ու մածունը իրար են խառնում,
Տասն էնքան՝ բանը խժժում, մժժում։ —