Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՃԳՆԱՎՈՐՆ ՈՒ ԱՐՋԸ:


Հարկավոր տեղը լավություն անիլ
Խիստ շատ լավ բան է. էս ո՞վ չի ասիլ:
Ամա ամենի ձեռիցր չի գալ.
Վա՞յ նրան՝ որ գժին կուզի յախեն տալ։
Խաթրապահ հիմարն թշնամուց վատ է,
Փորձանքի կտա, հառաջ, հետո թե։
Ժամանակավ մեկ սարում, կորած տեղ
Մեկ մարդ էր կենում անտուն, ու անդեղ։
Մենակ կենալը խելքից կհանի,
10 Քիչը յաբանի տեղն կհամբերի։
Իր սրտի հալը ամեն մարդ կուզի
Ընկերին ասի, որ շատ չտանջվի։
Թո՛ղ ասեն՝ բաս էն չայիր չիմանը
էն ձորի կանաչն, էն ծառաստանը,
էն շվաք տեղը, սառն աղբյուրն, հովը,
Ծաղիկների հոտը, ղշերի քովը՝
Ի՞նչ տեղ կա, որ մարդ սիրտը բաց անի,
Շատ լավ՝ խոսք չունիմ, ի՞նչ ասիլ կուզի։
Բայց էլի մարդի սիրտը տրաքում է,
20 Երբ զրից տվող չունի, մենակ է։
Էսպես էլ մեր խեղճ ճգնավորի սիրտն
Շատ էր նեղանում, որ մարդ չկար մոտն։
Ընկավ նա մեշեն, որ ընկեր ճարի,
Հետը ճանաչվի, օրը անցկացնի։
            Մեշեն ու իսա՜ն։
Արջն ու գելն ի՞նչ են, թե որ ռաստ գան։
Էսպես էլ է լավ, մեր ճգնավորին
Մեկ արջ ռաստ էկավ խոր մնջի միջին։
Ի՞նչ պետք էր արած՝ գդակն վերցրեց,
30 Գտած սիրելուն խոր գլուխ տվեց։
Արջն էլ իր թաթլուկն դեմ արեց նրան։
Ի՞նչ գլուխ ցավացնեմ։ Հենց իրար տեսան,
Քարով տվին, առան, բարեկամ դառան,
Սիրտներն կպան, էլ ո՞ւր հեռանան։
Սաղ օր իրարից չէին բաժանվում։