Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


ԱԼԱՊՍՏՐԱԿԸ ՖՈՐՍ ԱՆԵԼԻՍ։


Մեկ թաբուն գազան մեկ տեղ թոփ էլան.
Արջին բռնեցին, մեկ դուզ չոթ տարան։
Հոգին հանեցին, կաշին քերթեցին.
Ինչքան ուժ ուներ, ամենն իր քեֆին
Մեր լուսահոգի արջին քրքրեցին։
Որդիանց որտեղ նալաթ սատանին,
Ալապստրակն էլ հեն՛ց էն հագաղին,
Ծուռ անկաջները խլըշացրած,
Արջի անկաջի ծերիցը բռնած՝
10 Քաջում էր, որ նա էլ իր փայն հանի։
«Ախ դու թոփալ կա՛ղ», տվին ձեն ձենի։
Մեր գազանները ու վրա թափեցին։
Դո՞ւ ինչ տեղից ես խառնվել մեր միջին,
Քե՛զ ֆորս անելիս՝ ախր ո՞վ ա տեսել»։ —
«Տո ի՞նչ եք ասում», սկսեց խոսիլ։
«Բաս աստված չո՞ւնիք, որ չեք մտածում,
Թե ես չըլեի, դուք հեչ ձեր օրումն
Սրան կտեսնեի՞ք, որ քեֆ եք անում։
Ե՞ս չի մեշիցը սրան դուս խռկեցի,
20 Ու թո՛ւշ էս տափը՝ ձեր առաջն արի»։ —
Լավ տեսան, որ էլ ինչպես էր փչում։
Քեֆըներն էկավ սրա էս խոսքում։
Արջի անկաջի ծերը կտրեցին,
Ու բաժին տվին մեր Ալապստրակին։
Յավա մարդի վրա շատ ծիծաղին էլ,
էլի նրա բաժինն չեն պակսացնել: