Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԱՏՈԻՆ ՈՒ ՄՈՒԿԸ։


Ընկել եմ ձեռքդ՝ դե ուտում ես, կե՛ր,
էլ ի՞նչ ես խառնում իմ դառը ցավեր:
Գիտեմ, որ իմ վերջս էս օր հասել ա,
Խեղճ ձագս իր բնումն անտեր պետք է մնա»:
Ասեր մեկ խեղճ մուկն անիրավ կատվին,
Որ չանգել նրան դրել էր առաջին։
«Մկամ ուտիքն ա մենակ իմ ուզածն»,
Պատասխան ավեր կատուն չարարած։
«Ամեն մեկ ձենդ, էդ քաղցր ծվծվալդ
10 Որ անկաջս ընկնում, ու էդ թուլանալդ
Տեսնելիս՝ սիրտս էնպես ա ցնծում,
Հենց իմանում եմ, նո՛ր կյանք եմ ստանում»։ —
Անգութ անիրավ իսանի սրտին
Ուրախություն է տանջիլն ընկերին։