Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵԶՆ ՈԻ ՇՈՒՆԸ։


Մեկ չաղ շուն ընկած՝ ախոռի մոտին,
Հով տեղը ձգված՝ անսաս, իր քեֆին,
Իր սիրուն օրը անց էր կացընում.
Որ մեկ խեղճ եզը իրիկվան մթնումն
Հանդիցն էկավ տուն ու գոմը մտավ,
Բերնի ջուրն գնաց, խոտը որ տեսավ։
Շատ բանելուցը ոսկոռն ու կաշին
Իրար էին կպել։ Ու խեղճն էս հալին
Մոտացավ, մի քիչ բերանն ե՛մ քցի,
10 Շունը մռռաց, չթողեց, որ ուտի։
«Տո ա՛նիրով դու քեզ ի՞նչ ա պակսում»,
Ասեց մեր եզը. «Դու է՞լ ես հաչում։
Սաղ օրը հոգիս արևի տակին՝
Հանդը վարելիս կրակի առաջին՝
Հո դուս է գալիս։ Ու դու քեզ համար
էս շվաք տեղը ընկած մուղարար,
էնքան էս ուտում, խմում, քեֆ անում,
Որ հենց էն ա հա՝ ճաքում ես տրաքում։
Ի՞նչ քո խարջ բան ա էս չորացած խոտն.
20 Որ չես ուզում ես էլա գնամ մոտն»։ —
Ա՜խ, ով չի գիտի՝ նախանձոտ մարդի
Աչքը կրակ ա ու սիրտը լեղի։
Լավ օրըդ տեսնի, սիրտը կտրաքի,
Վատդ լսելիս՝ մի թիզ կըեղվի:—