Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արի՛ իմ Նազլու, գեղեցիկ Նազլուֆ
Երկնքի տակին, գետն ի երեսին
Երեսդ լուսափայլ վարդ քարված Նազլու
Արի՝ սիրտ սրտի՝ հոգի հոգվո հետ
Կապենք, ուխտ անենք, էս բարի լսին,
660 Աչքի առաջին՝ Ասաուծո անունով
Մենք օրթում ուտենք, Աստված էլ լսի
Որ մեր էս սերն, էս սիրտն մեր մեջը մնա.
Միշտ և հանապազ օրներս խոշ անենք
Թե ես կմեռնիմ, դու իմ աչքս խփի՛ր
Ձեռդ երեսիս դի՛ր՝ ձեռների՛դ մեռնիմ
Քո քաղցր ձենովդ անկաջումս ասի՜ր.
«Գնաս դու բարովի իմ բարի Աղասի,
Մազիկ քո ճամփեդ իմ ջան Աղասի
Որքան շունչ ունիմ, կգամ գերեզմանդ
670 Տերտեր կբերեմ խնկով և մոմով
Գերեզմանդ կօրհնեմ, մեռնեմ քո հողիդ
Ձեզ չե՛մ մոռանալ ղուրբան տապանիդ
Դու չի դարդ անես՝ թե քո որբ որդիքդ
Կամ քցած կամ տնկած ծաղիկդ
Անտեր կըմնան՝ էլ ո՞վ նրանց կպահի
Ես նրանց կըպահեմ՝ շանս քեզ ղուրբան
Չեմ թողալն որ նրանք ուրըշի ձեռին
Մուհդաջ մնան, ու կարոտ, թառամին,
Ծաղիկդ ու որդիքդ հետս կբերեմ,
680 Քո վրեն կածեմ, ոտդ կհամբուրեմ,
Որդեքանդդ ձեռը բռնած կկանգնիմ
Քո սուրբ գերեզմանովդ ես պտիտ կտամ
Յոթկ անգամ, եդո գլխիդ վրեն կանգնած
Ձեռս կբարձրացնեմ, աչքս երկինքը քցած
Գառնուկ երեխանցդ մատից կըբռնեմ
Արտասունքը կսրբեմ, իմ փորս կանեմ՝
Որ ջիվան Վիրաբիդ սիրտը չկոտրեմ
Խեղճ Փարիխանիդ՝ մտքիցը հանեմ
Ջախմուր Կարոյիդ էլ չլացացնեմ.
690 Գուրեմ, գուրգուրեմ, սիրտրներն առնեմ
Երեքի ձեռիցն էլ բռնեմ, ջհանց տամ,
Երեսս եդևս, քցեմ՝ որ լացս չտեսնին
Ձենս բերնումս հուփ տամ, որ չի իմանան