Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծ Ա Ռ Ը։


Մեկ ծառ մեկ ձորում էր բհամ էկել։
Մեկ օր սկսեց տրտնջալ, ասել,
Թե ընչի չի ինքն մեկ սարի ծերի
Դուս էկել, որ նրան ամենն էլ տեսնի։
Հենց է՛ս էր ասածն ցերեկ ու գիշեր.
Համը որ տարավ. աստված ի՞նչ աներ։
Նա կուզի աշխարքն միշտ խաղաղ մնա,
Որ չէ լավ ծառի մուրազն էլ տվեց նա,
          Ու նրան ասեց։
10 «Շա՛տ բարի՝ քո տեղն՝ կասեմ՝ որ փոխեն,
Թող սիրտդ հովանա, գանգատ ինձ պետք չեն»։
Իսկույն գետնիցը՝ կրակ դուս էկավ,
Ձորը սար դառավ ծառը բարձրացավ.
          Ջանը դինջացավ։
Աչքը սկսեց չորս կողմը քցել,
Իր բախտի վրա քեֆը քոք անել։
Ի՞նչ պատահեցավ. էլ ինձ չի հայտնի։
Աստված բարկացավ մեշին բիրադի,
Բոլոր քամուն՝ թունդ տվեց հրաման,
20 Ինչքան մեշեք կան, անեն քոքըհան։
Կատաղած քամիքն վրա թափեցին,
Սար ու ձոր իրար տվին, ջարդեցին.
Դող ընկավ մեշեն, ճուխկ ասես, տերև
Ջախըփուրթ էլան, լցվեցին մեկ խև։
Ամենն իր սև օրն սկսեց լաց ըլիլ
Բայց երկնքիցը քոմակ չէր հասնիլ։
Ճուխկ ու կոխք ջարդված, քոք ու տակ ցրված՝
Միտք արին ծառերն՝ սարի վրա բուսած։
«Երանի՛ նրանց՝ որ ձորի միջին
30 Ա՜խ՝ դուս են էկել ու էլ դարդ չանին։
Էն սա՛ռն աղբրի, էն հով շվաքի,
էն կանաչ խոտի, ու սիրուն ծաղկի
Վրեն ու միջումն՝ չորս կողմը բռնած,
Դինջ, անմեղ խնդան արևովն իրանց։