Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԵԼՆ ՈԻ ԳԱՌԸ։


Ով զոռ ունի, հենց անճարի գլխին
Է քացի տալիս, հանում աչքն, հոգին։
Իր արած մեղքն էլ նրա վզին դնում:
Օրինակ շատ կա էս մեր աշխարքումն։
Գառը մեկ շոք օր աղբրի վրա
Ջուր էր խմում, որ քոռաղաղինա
Մեկ սոված գել էլ՝ էն կողմը կամաց
Հոտ առավ, էկավ գառին մոտացած։
Բայց էլի բանը օրենքով ուզեց
10 Բռնի, ու հանկարծ գառին ձեն տվեց։
«Հա՞յ դու անզգամ, վատթար կենդանի,
Ի՞նչպես սիրտ արիր՝ իմ խմելու ջրի
Համն ապականել, էսպես պղտորել
էդ մուռտառ դնչովդ՝ էսքան ախպ, զիբիլ
Սրա մեջը խառնել, իշտահս կոտրել։
Նայի՛ր՝ թե ի՞նչ դառն օրի կհասնիս,
Գլուխդ որ չուտեմ, ե՞րբ կպրծնիս»։ —
«Քո գլխիդ ղուրբան՝ մեղքս ինձ բաշխի՛ր,
Արածս լավ տե՛ս, հետո ինձ պատժի՛ր։
20 Քո ջուրն պղտորիլ ի՞նչպես կարող եմ,
Հարիր ոտ հեռու քեզանից ցած եմ։
Իմ հադդս ի՞նչ ա, որ էդ բանն անեմ,
Ու քո մեծության աչքիցը ընկնիմ»։ —
«Թշվա՛ռ՝ ուրեմն ե՞ս եմ սուտ ասում,
էդպես լիրբ՝ բերանդ ի՞նչպես ես ցրվում։
Էս թողանք, անցած տարին դո՞ւ չէիր,
Որ ինձ՝ հենց է՛ս տեղ փիս խոսք ասեցիր,
            Սիրտս կոտրեցիր։
Հենց գիտես, էստոնք ես մոռացե՞լ եմ,
30 Ու դրա ջիգրը մեկ օր հա՞նիլ չեմ»։ —
«Տե՛ր իմ և Աստված՝ էս ի՞նչ լսեցի,
Տարիս թամամ չի. քեզ ո՞նց վնասեցի»։ —
«Բաս քո ախպերն էր»:— «Ախպեր էլ չունիմ»: —
«Բաս խնամիդ, կամ կնքահերդ էր։— Իմ