Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասածս ասած է։ Ինչ որ էլ անես,
Ազգականներիդ մեկը կuլեր։ Ես
Կարճ՝ քեզ ասում եմ, որ թե դու, թե ձեր
Չոբանն ու շունը. բոլոր նոքարներ
Իմ թշնամին եք, արինս եք ուզում,
40 Որ խմեք, ու էս կանաչ տեղերումն
Տեր քեֆին ման գաք, մեզ փչացնեք
Բայց դուք մեր հունարն հլա տեսել չեք։
Աստված է էս օր քեզ իմ ճանկս քցել,
Բոլորի մեղքն էլ քեզանից ուզել»։ —
«Ե՞ս ինչ եմ արել, որ ինձ ես բռնում»։ —
«Կտրի՛ր՝ անզգամ, ձենդ, քե՛զ եմ ասում։
Գլո՞ւխ ունիմ, որ քեզ հետ չանա տամ,
Քո արածն էն ա, որ ես էս անգամ
Սոված ըլելով, քեզ ձեռք եմ քցել,
50 Ուզում եմ ուտել, փորս կշտացնել։
Ի՞նչ իմ բանն ա, որ նստիմ, քննեմ,
Կամ մեղք հարցնեմ, կամ քեզ ազատեմ»։—
     Ասեց ու գառի վզիցը բռնած՝
     Քաշեց մութ մերին, ատամներն սրած։