Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առյուծի ճարը հենց որ կտրվեց,
Պարկեց գետնի վրա, սկսեց գոռալ,
Ջանն առել էր ցավն, ի՞նչպես լար իր հալն։
Դեմն ատամներն էր նա ղրճտացնում,
Դեմը գետինը չանգռում ու պոկում։
Գոռոցն ընկել էր մեղա, ձոր ու սար,
40 Թև, ոտ ունեցողն հո՝ սասանահար
Գլուխն առել, կորչում՝ լալով, դողալով։
Հենց բռնես մեշեն բռնած՝ կրակով
Վառվում ըլի, կամ ջրհեղեղ գալիս։
Նոր հասած ետին վերջը աշխարքիս։
Բայց ո՞ւմ հունարն էր էսքան ղալմաղալ
Մոծակին, որ չի կարաց դիմանալ։
Առյուծն սկսեց գոռալ, մռնչալ,
Գետնի վրա չոքիլ, նրան մեղա գալ։
Խնդրեց, որ իրան հանցանքը բաշխի,
50 Ու մեջըները հաշտություն ընկնի։
Մոծակն առյուծի հալը տեսնելով,
Մեղքն էկավ, հաշտվեց, նրան ներելով։
Ջիգրը հանած ու սիրտը հովացած,
Թշնամուն էնպես քարովը տված,
Ընկավ սարեսար՝ ինքն իրան բերնով
Պատմեց իր արածն, գլուխը գովելով։ —