Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐՏՈՒՏԸ ԻՐ ՁԱԳԵՐՈՎԸ ՈԻ ԵՐԿՐԱԳՈՐԾԸ։*)


Առակ է ասած։ — Ընկերիդ խոսքին
Հավատա՛, էլի պինդ կա՛ց քո բանին։
Շատ դրուստ խոսք է, օրհնվի բերանն,
Որ էս ասել ա՝ բաս լսե՛նք առակն։
Գարունքն որ բացվեց, Ղրերն քաղցրացան,
Սար ու ձոր ծաղկեց, դաշտք ու անդաստան
Իրանց զարդարանքն հաքան, զուգվեցան։
Ծաղիկ, հոտ ու հով ամեն տեղ առան։
Ամենն էլ ուրախ ձեն ձենի տվին,
10 Արջը մերումը, ձուկն ծովի տակին,
Ղշերն հանդերումն, սարերի գլխին
Իրանց արևի վրա խնդացին։
Չգիտեմ՝ կամո՞վ էր, թե հենց զոռով.
Մեկ արտույտ թռչուն քեֆին նայելով.
Թռչում էր, գնում, ման գալիս սիրուն,
էլ չէ՛ր մտածում, թէկել էր գարունն։
Քիչ էլ որ մնար, պետք էր անց կենար։
Վերջը նրա էլ բնությունը քաշեց,
Սիրտը ուզեց, որ որդոց մեր դառնար,
20 Ձագերն եդևին քցեր ու ման գար։
Ղշին ի՞նչ պետք էր շատ մեծ թադարեք,
Ո՛չ տուն կուզի նա, ո՛չ մեծ թանթանեք։
Բուն դրեց հարգումն, ձու ածեց, նստեց։
Մեկ քանի օրից հե՛տո ճուտ հանեց։
Ցորենը հասավ, հնձի վախտն էկավ,
Բայց ձագերի դեռ օրը չհասավ,
Որ թռչին, գնան, ուտելիք ճարեն,
Մորն էին նայում, կուտ բերի, ուտեն։
Մեկ օր էլ որ մերն բնիցն հեռացավ,
30 Խրատ տվեց նրանց, ու էնպես թռավ։
«Մնա՛ք բարով՝ ասեց՝ իմ ազիզ որդիք,
Կացե՛ք դուք էստեղ, նաբաթ ա՝ մարդիք