Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թո՛ղ օրը բացվի, հետո դուք տեսե՛ք,
Ազգականն էլ իր դարդը կունենա։
Մուխանաթ մարդի մհանեն շատ ա։
Երրորդ անգամը տերն իր հանդն էկավ։
80 «Ամա՜ օյին են գաշիս մեզ», ասավ։
Շա՛տ բարի՝ էս թո՛ղ մեզ խրատ ըլի,
Որ ումուդ չանենք էլ ուրջի խոսքի։
Ու մեր սրտումը լավ տպավորենք:
Որ մարդիս ախպերն, բարեկամն ինքն ա,
Գնա՝ սի՛րելի՝ մորդ ու քվերդ ասա,
Որ մանգաղն առնին, էքուց հանդը գան,
«Վա՜յ նրանց՝ որ այլոց ապով կմնան»:
Արտուտն որ լսեց, ձագերին կանչեց
«Հիմիկ վախտն էկավ, որ գնանք», ասեց։
90 Ձագերն էլ իսկույն մոտ էլան գլխին,
Առաջին անգամն թևերը բացին
Ու մոր եդևիցն ինչպես որ էլավ,
Հանդիցն դուս էկան, քիչ քիչ բարձրացան
Ու թռռալով, ու ճռվղալով
Ու ծլվլազով, ու ճթճթալով
           Ծվալով, գվալով
Արտի վրովը գնացին, անց կացան,
Հասան ամպի տակն, աչքից հեռացան։