Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե ա՜խ եմ քաշում, կսկծան, մրմնջան
Ճտովս փաթութվին, ու իրանք էլ լան
Սիրտս եդո փուլ գա էլ չի կարենամ,
Աչքիս ու բերնիս հուփ տալ ես էլ լամ,
էլ եդ վեր ընկնիմ, սուրբ երեսիդ վրա,
Նվաղած, ուշաթափ՝ բերնիցս դուս թռչի,
700 Երկնքի կայծակն գլխին խփել.
Ասեմ ողբալով, ու գլուխս ծեծեմ,
«Որդիք ջան՝ որդիք՝ ձեր նանը մեռնի,
Հող տվեք գլխներխդ, գնանք, ջուրր թափինք
Որ մեկ օր առաջ էստիանց պրծնինք,
Գնանք բաբի մոտ, գոգումը նստինք,
Երեսն համբուրենք, ճտովն ընկնինք
Ո՞ւր ա ձեր բարը, ընչի չե՞ք հարցնում,
Բաբր կորել ա, բաբին չե՞ք սիրում,
Բազարումը չի՝ ձեր չարը տանեմ,
710 Որ էլի իրիկուն նա բարով տուն գա,
Մեզ գոգն առնի, ջիբիցը հանի
Մրգեր, մաշկներ՝ ձեզ պաչի, բաշխի,
Խուզի ջան բալեք ձեզ համար եմ առել
Սիրուն ա, տեսե՛ք, կգա ոտներիդ
Թե չի գալ էլի բաբր սաղ ըլի,
էգուց էլ կերթամ, մեկ նորը՝ կբերեմ,
Դուք մի խռովեք՝ ձեր ջանին ղուրբան
Դուք չի լաց ըլիր, աչկներդ թաց տեսնիմ.
Բարի շանն էլ կյանքն, հոգին էլ ձերն ա,
720 Բաբր տեսնելիս ձեզ տխուր կանգնած,
Բարն էլ կտխրի, կմնա լռած
Դուք ուրախ կացե՞ք, ես էլ ըլիմ ուրախ,
Դուք խաղ ասացեք՝ բարի քեֆն բացվի
Բարի հոգին որ ուզեք՝ մատաղ
Բաբն իր հոգին էլ ձեզ թասիր չանիլ,
Ձեզ ունենա բարն՝ թե չէ՛ աշխարհս իրն ա,
Բարի խազին են, գանձն ու դոլվաթը
Դուք էք աշխարքումս՝ բաբն ձեզ ի՞նչ չի՛ տա։
Գլուխը կծախի, ձեր սիրտը չի կոտրիլ։
730 Հոգին գրավ կդնի, ձեր ուզածն կանի,
Բարեբար կընգնի, քարի տակիցն էլ
Բարը ձեզ համար ողչը կհանի։
Օխտը սարի ետևից՝ դատում կբերի,
Քանի որ շունչ կա բարի ջանումը