Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ՍՈՎԱՄԱՀ ՇՈՒՆՆ ՈՒ ԷՇՆ
ՈԻ ՍԵՎ ԱԳՌԱՎՆԵՐԸ։


Կպրի կարասին, իսրի պուճախին
Փայ պետք է ըլի հարամ ու հոգին։
Քանի վախտ ունիս, արա՛ դու բարին,
Թէ չէ դատածըդ կընկնի սատանին։
Ձմեովան էն դառն վատ եղանակին,
Որ ձինն ու բորանն կոխում են գետինն.
Մեկ քոսոտ էշ ու մեկ սովամահ շուն՝
Թաղաթից ընկած, ընկան տունետուն,
Հասան Զանդվի ղրաղն ու կպան գետնին,
10 Թաք ըստեղ էլա տան իրանց հոգին։
Երկու սև ագռավ հենց նրանց տեսան,
Սրեցին կտուց ու չանգ, ու թռան, էկան.
Կուշտը կտրեցին սովամահների,
Որ ջամդաքն էլա իրանց փայ ըլի։
Ո՞վ չի գիտի, որ սատկած ապրանքի
Ղուղն, անոշ թիքեն ագռաւվին կհասնի։
«Ի՞նչ էք քոռ աչքներդ սրել, պլշացրել,
«Ա՞յ ողորմելիք՝ մենք հո չենք մեռել»։
Շունն չեզու էլավ, Ագռավին ասեց,
20 Ու էլ եդ թաքրար խոսքի տուտն կցեց։
«Քի՞չ չէր, որ մեր միսն մեր Աղեն կերավ,
«Մորթի ու հոգի մեզանից առավ։
«Ես տունը պահում, սա բեռը կրում,
«Գիշեր ու ցերեկ նրա ղահրը քաշում,
«էս արդար իշի թրիքն ու փեին
«Նրա տան համար խունկ ու մում էին։ —
«Իմը չեմ ասում, բանը կերկարի,
«Թող իմացողը մեր դարդին հասնի»։
«Աստված հոգի տվեց էլ եդ չի առնում,
30 «Որ ջնջվի մեկ օր մեր Աղի անում։
«Երևանումը էլ ոչ սուրբ մընաց,
«Ոչ որձ էշ, ջորի, ոչ ավանակ քաձ.
«Ամենի գլուխն էլ նա էնպես կերավ,
«Որին մրլքից քցեց, որի մալն առավ։
«Սատկած էշերի մեխերն էլ հանեց,