Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/282

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է



«Շատի հախ կտրեց, շատի տուն քանդեց,
«էրկու կնիկ թաղեց, էլի մինն զավթեց,
«Քանի՞ որթ, աղքա՛տ նա մաղբուն արեց։
«Տլոտ ու ցխոտ փինաչի, համքար
40 «Աղա են կանչում, չունքի չունին ճար։
«Աղն էլ ա տանիցն հենց ղհաթ էլել,
«Ո՞ր իշագլուխն ա նրան էսպես կնքել։
«Աղին աղ պետք է, տաշտին թխտմոր.
«Թե չէ ամեն ֆորթ, որ ըլի փողավոր,
«Հենց Աղա՞յ պետք է կանչեն ու պատվեն,
«Ման գալիս պոչը բռնեն, ու սղալեն։ —

«Հիմիկ էլ լսում ենք, թե ջրատար փեսին
«Քանի ազափ էր, ծծեց ղուղն, բեյինն.
«Ընչանք աղչիկը որ կապեց վզին.
50 «էլած չէլածն էլ խլեց անհոգին.
«Հո նա նրա համար, հո Կոշա ժամհարն,
«Ուզում ա նրան էլ որ տա քարեքար։
«Վա՜յ է՛ն խեղճ, անմեղ, է՛ն ջիվան հարսին,
«Որ պետք է պարկի նրա հոտած ծոցին.
«Օձ դառած պատերն ի՞նչպես կըթողան,
«Որ անճարն էլա լա իր ջիվան ջանն։
«Էն մեռլի կաշուն ո՞վ թամահ կանի,
«Որ նա իր գլուխը տվեց բալբալի։
«Քերթած շան կաշի, կամ ուղտի թափան
60 «Լավ սաղ կգային նրա զռանն ու տանն։
«Մեր քարափների էն իժ օձերն է՛լ
«Հալածակ էին էլել, կամ սատկել։
«Հայ, Թուրք, քուրդ, ու Ռուս, զվիրն են էկել,
«Բայց ֆըլի կաշուն ի՞նչն ա քյար արել:
«Մեզ էլ էս ձմեռվան էս դառն հադաղին,
«Սերից, տեղից քցեց նա իր հոր խերին։
«Դո՞ւք էք մնացե՛լ՝ բա յղուշ Ագռավներ,
«Որ չարազ անեք մեր փթած օսկոռներ»։—
«Պրծա՞ր քարոզդ՝ թե էլ ունիս բան.
70 «Երկքնքիցն ա մեզ տրված հրաման։
«Մեր հարսանիքի, տոնի ու զատկի
«Մեջլսին պետք է միշտ ջամդաք ըլի։
«Հերիք էր ասածդ՝ մեզ չի հարկավոր
«Ո՛չ Ավետարան, ո՛չ ղուռան՝ քավոր։»
Ագռավի մեկը շան խոսքը կտրեց,
Ու իր քարոզգիրքն նրան բաց արեց։
«Մենք նրա հրեշտակն ենք, ի՞նչ եք իմանում.