Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


«Ու նհախ տեղը գլուխ ցավացնում։
Էլի մենք տարանք նրա կնիկ ու աղջիկն,
80 «Դավթար ենք արել նրա փորի աղիքն
«Հըլայ ձեր գլուխը ուտենք, կշտանանք,
«Եննա մենք գիտենք, ինչ օյին կըգանք»։
«Հալալ ըլի ձեզ ձեր մոր կաթի պես,
«Աղիքս ու թափանս, իմ քյալափաչես։»
Էշն էն կողմիցը պոչ ու գլուխ ցցեց,
Ու Ագռավներին համեցեք արեց.
«Ում հոգին ու աչքն դուք պետք է հանեք,
«Օր առաջ հըլա մեր հոգին առերք»։