Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


<ՃՊՈԻՌՆ ՈԻ ՄՐՋԻԻՆՆ։>


Զամառն ողջոյն ճպուռն ընդոստուն
Անցոյց քաղցրազուարճ ի յերգ և ի խաղ.
Հայիլ ո՛չ կարաց շուրջ զիւրև անտունն
Հիմ ձմեռն՝ անարգել դիմէր ամպախաղ:
Մեռան դաշտք համայն, մտեալ ի խոր քուն,
Չիք այլ այն աւուրք առատք, բարելից,
Ուր նմա ի ծոց ամենայն թփոց
Պատրաստ էր սեղան, և տուն հեշտալից։
Էանց ամենայն։ Ընդ ցուրտ ձմեռանն,
10 Եհաս սովն սաստիկ, կարիքն անձնասպան։
Լռեաց և ճպուռն զիւր բերկրախորժ ձայն։
Եւ յո՞ւմ արդեօք միտս եկեսցէ երգել
Զանկուշտ ստամոքսն ի սովուն ճմլել։
Ծիւրեալ, վհատեալ ի վիշտ դառնագին
Սողայ առ մրջիւնն, առ բարի դրացին։
«Մի՛ թողուր՝ մաղթեմ՝ անուշ կնքահայր,
Տուր ինձ զօրանալ, ապրիլ առ մի վայր։
Եւ մինչև ցբանիլ քաղցր աւուրց գարնան
Կերակրեա, ջեռո՛ զիս ընդ քեզ աստ՝ միայն։
20 «Զարմանամ ես յոյժ՝ կնքամայր՝ իսպառ
Յամառան միթէ ո՞չ վաստակեցար։–
Ո՞վ ի միտ եբեր՝ լո՛յս աչաց իմոց։
Ի փափուկ կանաչս դաշտաց և ձորոց,
Երգել, ոստոստալ էր մեր գործ յամայր,
Այնպէս մինչև գլուխ մեր ի պտոյտ գայր»—։
Բայց քո զի՞նչ էր գործ»։— «Ես առանց հոգւոյ
Զբոլոր ամառն երգեին անխոհ»։ —
«Երգէի՞ր — Ուրեմն, գովելի է գործդ
Այժմ գնա՛, խաղա՛, զաւուրսդ դառնակոծ: