Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ցել, միշտ իմ աչքին ձեն ա տալիս, որ նրա պատկերին ման գամ, ու ինչպես թողամ նրա էն զարմանալի մեծ ու թուխ աչքերը։ Նրա փոքր ցած, բայց հիանալի ճակատը՝ էն պարզ, սև մազերումն էնպես ա թաղված, ինչպես լիսնակը ամպի տակին, նրա մուք թշերն էլ նմանապես. բերանը հենց իմանաս՝ մեկ բարակ խազ ըլի, էնպես խար ու մուք կարմիր ա, ու հենց բերնի տեղն ա ցույց տալիս, նրա ժպտալը մարդի խելք ա տանում, հենց իմանում եմ, թե կայծակին ա տալիս, երբ նա ժըպտում, կամ մարդի երեսի մտիկ ա անում։ Նրա արծվի քիթն ու նրա ձեռների արագ շարժմունքը, էնպես ա նշանց տալիս, որ հենց իմանաս, մեկ թառլան ըլի։ Կարճ, էսպես հրաշք չի տեսնված ու կնանոնց աչքը բոլորինը հետը գնում ա, էնպես որ շատը նախանձու ուզում են, որ տրաքին, որ ինձ — ‹...›

Արարիչ Աստված, թուղթ բերողս առաջիս ա, Րիվարոզա հեռու—փակում եմ. ճտովդ եմ ընկնում, էլ մեկ խոսք չեմ կարող գրիլ։ Հավիտյանս քո Ագնես։

ԷԼԻԶԱ ԱԳՆԵՍԻ ՎՐԱ

7 փետրվարի։

Սիրելիդ իմ Ագնես։

Շտապում եմ, որ քեզ գրեմ, սիրտս դող ա ընկել քո խաթեր: Ինչ սրտի որ ես, Աստված հեռու տանի, շատ եմ վախենում, ավելի էն դուր համար, որ դու մեր կինարմատների ու աղջկերանց վրա էնպես ես խոսում։

Հլա աշխարհքը լավ ճանաչի՛ր, Ագնես ջան, որ աշխարհքին փիս ասենք, մենք էլ փիս կըլինք։

Ես որ, էս ա, ամեն բանից մուրազս առել, մեր պտի դառնամ, էնպես ազիզ մարդի եմ պատահել՝ որ աշխարքի հետ չեմ փոխիլ ու ամեն բանից կշտացել, բաղդավորվել եմ, կարող եմ, որ քեզ մեկ քանի խոսք ասեմ։ Վատ կնանիք շատ կան, մանավանդ նրանք, որ դեռ ազափ են, ու մարդի աչքի փուշ են դառնում.— Բայց, Ագնես ջան, հենց էս չոփ դառած, աչքըները կուլ գնացած, երեսները խոռը փոթ, մատները գործարարի, աչքըները կզի, ատամները յաղու զհար, որ մարդի անունը քարովը կտան, թե որ կձել են, հենց էս չորացած աղջկերքն էլ լավ սիրտ ունին,— (ու քո արևը գիտենա), ես վարավուրդ եմ արել, որ պարկեշտ, իստակ կուսությունը, որ կնկա միջումը կա, քանի չի կորել, ամեն բանին հաղթում ա, ու սրան տեսնելիս, բոլորն էլ թե չքնաղությունը, թե սիրե էությունը, թե սիրունությունը, թե խելոքությունը մարդի աչքը չի՛ գալիս, ու թե կինարմատը ինքը անմեղ, արդար, իստակ ըլի մեկ ստեղծված էլ չի՛ կարող մոտ գնալ, թեգուղ էն խոր դժոխքիցն էլ գա ու սատանեն ինքը ըլի։

Կամեն՛ում ես, Ագնես ջան, որ էլի կինարմատների հետ հաշտվիս, նրանց սիրես, նրանց վատը չասես, էնպես կա՛ց ուրեմն, ինչպես մեր կանաչ սար ու ձորումն էիր, բարի, արդար, հանդարտ, միամիտ, խոնարհ, քեզ վրա խիստ, այլոց համար քաղցր, քո գործքը քննի՛ր, ուրիշներինը աչք էլ մի բերիլ. տղամարդից գլուխդ պահիր, քո ցեղին պատիվ տո՛ւր։