Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինձ շատ ցավ էլավ, որ էնքան տեղ հենց Շիվարողի վրա ես խոսում։ Դեռ նրա ով ըլիլը չգիտես, ու էդպես ուշ ու միտքդ գնացել ա վրեն։ Դու ուզում ես, որ ամեն բախիլ ու չկամ մարդի աչքը հանես։

— Ա՜խ սի՛րելի՝ վախում եմ, թե էս անպիտան հաղթությունը, էս վնասակար փառքը՝ մեկ օր արնի արտասնքով եդ տաս։

Ամենից ավելի քո հաստատ սիրտն ա ինձ նեղացնում։ — էդպես սիրտը քանըսին ա վնաս տվել, քանըսին սպանել, որ կամքն էլ բարի ա էլել։ Ո՜վ՝ գլուխդ պահի՛ր, Ագնես ջան, քեզ մուղայիթ կաց, արի՛ ինձ մոտ, սիրտդ էլ եդ քեզ համար պահի՛ր։ Գարունքվան շունչը էնա փչում ա մեր չիման ձորումը, մանիշակը մեր քարափի հարավային կողմի դոշումը դուս ա էկել, ինչտեղ որ էնքան քաղում էինք շատ անդամ։ Արտուտ ղուշն էլ ա քեզ կանչում, արի՛, քեզ սրտով սիրողի ճտովն ընկի՛, քո հավատարիմ Լիզի: Մեր ջահել էլվիգին մոռացե՞լ ես։ Նա էլի իր գեղի ամարաթումն ա, ու երևում ա, որ շատ տխուր ա։

ԱԳՆԵՍ ԷԼԻԶԻ ՎՐԱ։

Փետրվ. 20.

Քե՞զ մոտ պտի գամ։ Աստված ոչ անի, դո՛ւ ինձ մոտ արի, դու, էլիզա ջան, դաշտը դժոխք ա դառել, մեկ մեծ ամարաթ, օթախներով լիքը, զարդարած, հազիր, քեզ են մնում, որ քո բաղդավոր նշանածի հետ գաս, վայելես։ Ի՞նչ պետք է անեմ ձեր գեղումը, էլվիգի ախ ու ո՞խը լսեմ։ Դիր կարդալով ու չայ կուլ տալով էն երկար գիշերները անց կացնեմ, որ չորս կողմս մեռած ըլի, ու սիրտս նեղանա, տրաքի։ Չէ՛, չէ՛, լավ գիտեմ, ընչից որ գանգատ եմ անում, քաղաքը, թագավորի ամարաթը, խաղ ու պարը իմ սիրտս խլել են, մեկ բանն ա պակաս, ու հոգիս իմանում ա, որ դու պետք է ըլիս: Էլ ո՛չ ինչ չկա աշխարհումս։— Մորաքիրս միշտ հիվանդ ա, ով մեզ մոտ գա, ես պտի համեցեք անեմ, ու շատ էլ ամաչում եմ։ Րիվարոզա խիստ շուտ շուտ գալիս ա, նա ինձ մեկ ուրիշ կերպ ,ա երևում, էնպես եմ կարծում շատ անգամ, թե նա իրան թաքցնում ու ծուռն ա, բայց էլի որ աչքը երեսիս չի՛ քցում, սուր նետի պես լերդս ու թոքս տաղըթմիշ ա անում, էնպես որ ուզում եմ նրան ասեմ— ա՜խ՝ ի՞նչ կարամ անիլ, որ քեզ ուրախացնեմ։ Հա՝ ինձ էնպես ա երևում, որ նա մեկ ծանր դարդ ունի սրտումը, էնդուր ա էնպես խոր ա՜խ քաշում։

Երեկ Րիվարոզա տեսավ, որ մեկ դիրք կա սեղանիս վրա ընկած, ու հանկարծ որ չուզեց, որ էն գիրը վերցնի, ձեռն իմ ձեռիս դիպավ ակամա, ու ղայիմ բռնեց։ Հենց իմացա՝ թե մահի սառնությունն էկավ վրես ու հենց էն սհաթին՝ էլի կրակ ընկավ շանս, էնպես որ, հենց գիտենաս՝ աչքիս առաջին պեծեր ըլին պար գալիս, բայց մեկ րոպե չքաշեց, էլի նա ինձ՝ ահ ու դող բռնած՝ բաց թողեց։ Ես աչքս առաջս քցեցի, բայց էլի նրա աչքը պարզ տեսնում էի, հենց իմանաս՝ իմ աչքիս թերթևանունքի միջովը բոցի պես վառվում ըլեին, ու ճշմարիտ էլ՝ նա իր աչքը երեսս էր քցել, ինչպես որ տեսա, երբ աչքս բաց արի, գլուխս բարձրացրի, որ իմանամ՝ թե նրա՛ աչքերն են էս կրակը տալիս, թե ո՛չ. որ էսպես ինձ վառում էր։ Երկուսիս ջանն էլ դող ընկավ,