Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ների՛ր ինձ՝ որ էս լեզվով եմ խոսում, իմ սերն ու հավատարմությունն են ինձ իրավունք տալիս։ Էլի քեզ օրթում եմ տալիս, Րիվարոզիցը հեռացի՛ր, նրա ձեր մոտ գալը ինձ մաշում, սպանում ա, ու քո սրտացավ էլիզի խտիտը, որ միշտ քո պաշտողն ա։

ԱԳՆԵՍ ԷԼԻԶԻ ՎՐԱ։

Մարտի 10.

Իմ Էլիզա:

Ա՜խ՝ ի՞նչ բաներ են անց կացել էն իմ վերջի գիրը գրելուց հետո։

Էն սհաթիցն սկսած Րիվարոզին ոչ մեկ տեղ էլա չէի տեսել. ութ օր էլ վրովն անց կացավ, ութ օր ով կը համբերի։ Ես մահվան դուռն էի հասել, մեր բոլոր քաղաքը մնացել էր քշված, զարմացած, Րիվարոզա անհետացել, գյում էր Էլել։ Աչքս Էլ մեկ բան չէր գալիս, սրտիս նեղությունիցը ուզում էի գլուխըս պոկեմ, մեռնիմ, պրծնիմ։ Էսպես հալին քո գիրն էլ որ չէկավ աշխարհքս գլխիս սևացավ։ Ի՞նչպես կարող ես՝ Լիզա ջան՝ էդքան հեռու տեղից՝ ինձ ու իմ բանի որպիսությունը ուղիղ քննել։ Ես Րիվարոզին չի՞ պիտի սիրեմ։ Ե՞ս որ էլ ոչինչ չեմ, թե նրա միտքը, նրա հոգին, էլ սերը ո՞րն ա, որ ասում ես։ Չըլիմ՝ քո հանգիստ հավատարմությունը ու ջիգյարը՝ որ քո մարդի վրա ունիս, ու նրա սերը՝ որ քո վրա է։ Ո՞վ գիտի, թե ինչ հալի չէիր ըլիր թե ձեր միջին էլ մի քիչ ճամփեն ծռվել, բանը բարասթ էր էկել։

Հմիկ լսի՛ր: Անց կացած շաբաթը մորաքվորս ծննդի օրն էր։ Լսեցի, որ մեկ հիանալի ծաղիկ են ծախում, որ թագավորական այգեպանի ձեռին էր։ Մեր ղարավաշն էս խաբարը բերեց. լիսը բացվելիս նրա հետ գնացի էն տեղ, որ առնիմ, մորաքվորս փեշքաշ անեմ, որ շատ սեր ուներ ծաղկի հետ։ Ղարավաշը մնաց բաղի դռանը։ Հենց էն արևակող ծաղկների մեջը մտա, խուրմի ծառերի շվաքը վրըները ընկած, կանալ չինարին վրըները կանգնած ու պատերը ալվան ալվան թփերով բռնած, հենց բոլորն էլ գարունքվան հոտի պես շունչ չի տվին ինձ ու սիրտս սկսեց հասրաթով ու ցավով լցվիլ, բեղաֆիլ էն պես իմացա, թե իմ միտքը մարմին ըլի առել, ու պատկերն առաջիս կանգնած իմ ցավերի հոգին հոգին աչքիս երևում ըլի,— Րիվարոզա մեկ խուրմի ծառի ետևից դուս էկավ, կանգնեց, աչքը ծանր, տխուր քցեց երեսիս, խոր խոնարհ գլուխ տվեց, ու անսաս հեռացավ։ Հենց իմացա կայծակը գլխիս դիբավ աչքս սևացավ լեզուս կապվեց, ջանս փեդացավ: Ղարավաշն էկավ ներս, ծաղկի գինը կտրեց, առավ, ու ինձ էլ էն հիանալի, աննման բուսի հետ, չգիտեմ ի՞նչպես, տուն տարավ— մորաքիրս էնպես հիվանդ էր, որ փեշքաշիս մտիկ էլա չարեց։

Մյուս օրերն էլ մտել էի երազի էրոցքի մեջ։ Մարդամիջի չէի համարձակում իմ սիրելու անունը տալ. հանկարծ լսեմ, որ Րիվարոզա գնացել ա, ո՞ւր, ո՛չ ոք չգիտեր։

Երաբ ինձ ճշմարիտ սիրո՞ւմ ա։ Երաբ ինքը արդար ըլելով, էն դո՞ւր համար ա ինձանից հեռացել։ Կամ արգելմունք ունի՞— միտքս դառել տ գիշեր, ա՜խ՝ էլիզա՝ ի՞նչ կըլի, մի գաս ինձ մխիթարես: Գիշեր ցերեկ պտի սուք ա-